Նորվեգական թղթադրամները կարող են ամենաոճայինը դառնալ

Հոկ 20

մեկնաբանել

4138 դիտում

Մրցույթ հայտարարող բանկը, կարծես, կանգ է առել ավելի ստանդարտ գաղափար ընտրելով
Նորվեգական թղթադրամները այսուհետ կարող են համարվել աշխարհի ամենաոճայինները

Նորվեգական թղթադրամները այսուհետ կարող են համարվել աշխարհի ամենաոճայինները: Նորվեգական Norges բանկը մրցույթ էր հայտարարել ութ տարբեր ընկերությունների համար` թողարկելու ծովային թեմատիկա ունեցող թղթադրամներ: Այս մրցույթի շրջանակներում ամենից յուրահատուկն է ճանաչվել Snøhetta Design ընկերությունը, որի մշակած գաղափարը կարող էր զարդարել նորվեգական թղթադրամները:

 

Ընկերության մշակած դիզայնի արդյունքում թղթադրամները զարդարված կլինեին աբստրակտ, բայց միեւնույն ժամանակ ափամերձ պարամետրեր ունեցող փիքսելներով: Իսկ ահա թղթադրամների հակառակ կողմը կզարդարեին ծովափնյա թեմատիկա ունեցող սեւ ու սպիտակ ռետրո ոճի լուսանկարներ:

 

Սակայն մրցույթ հայտարարող բանկը, կարծես, կանգ է առել ավելի ստանդարտ գաղափար ընտրելով:

 

Միտքը պատկանում է Metric System ընկերությանը: Այս եւ մյուս ոճային գաղափարները առաջարկում ենք դիտել ստորեւ:

 




 

Հղղում՝ http://www.norges-bank.no/Upload/Images/Sedler_mynter/nyseddelserie/konkurranse/Norges-Nye-Seddelserie-Havet.pdf