Բիենալեի մասնակիցները կմշակեն Արցախի բրենդը
Հոկ 15
4201 դիտում
Վաղը կմեկնարկի Երեւանի միջազգային կոմունիկացիաների բիենալեն:
Բիենալեի մանրամասներն այսօր կայացած ասուլիսում ներկայացրել են Երեւանի միջազգային կոմունիկացիոն բիենալեի նախագահ Արմեն Մարտիրոսյանը, Prime Commercial ընկերության տնօրեն Սամվել Սահակյանը եւ IP Marketing ընկերության տնօրեն Արսեն Սուլթանյանը:
Նրանք ներկայացրել են բիենալեի անվանակարգերը.
- Հեռուստատեսային եւ վիդեո գովազդ;
- Տպագիր եւ արտաքին գովազդ;
- Թվային եւ նոր մեդիա;
- Ռադիո գովազդ;
- Գրաֆիկական դիզայն;
- Մարկեթինգային արշավներ
- PR արշավներ;
- Գիրք;
- Սոցիալական գովազդ:
Բիենալեին մասնակցելու են Ուկրաինայի, Բելառուսի, Ռուսաստանի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Մոլդովայի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Վրաստանի, Իրանի, ԱՄԷ-ի, Լիբանանի, Թուրքիայի ներկայացուցիչները:
Ասուլիսի մասնակիցները նշել են, որ բիենալեի կարեւոր մաս են կազմելու վարպետության դասերը, որոնք կանցկացվեն հոկտեմբերի 16-ին, 17-ին եւ 18-ին Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարանի նիստերի դահլիճում:
Արմեն Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ բիենալեի օտարերկրյա մասնագետները կմեկնեն Արցախ եւ կփորձեն համատեղ ուժերով ստեղծել Արցախի բրենդը:
Երեւանի միջազգային կոմունիկացիաների բիենալեի կայքն է www.festival.am: