Manager.am` օնլայն գովազդի առաջին հայկական մենեջերը
Հոկ 8
4677 դիտում
Օնլայն խանութի կառուցվածքով Manager.am հարթակը հնարավորություն է տալիս կայքերի պատասխանատուներին եւ գովազդատուներին կապ հաստատել միմյանց հետ եւ փոխշահավետ համագործակցություն ծավալել:
Օնլայն հարթակի մտահաղացումն ու պատրաստումն իրականացրել է Webmaker Studio-ն:
Թե գովազդատուները եւ թե կայքերի պատասխանատուները կարող են գրանցվել կայքում եւ կապ հաստատել ներքին հաղորդագրությունների համակարգի միջոցով: Գովազդատուն, ծանոթանալով ներկայացված կայքերին, կարող է վայրկյանների ընթացքում տեղեկանալ գովազդի 1000 ցուցադրության համար սահմանված գնի եւ գովազդ տեղադրելու մնացած պայմանների մասին:
Գովազդի համար վճարման գործընթացը եւս կատարվում է նույն օնլայն հարթակի միջոցով: Եթե դուք կայքի պատասխանատու եք եւ, ասենք, 10 հազար դիտման պատվեր եք ստացել, ապա փոխանցվելիք գումարը սառեցվում է ձեր հաշվին եւ պատվերը կատարելուց անմիջապես հետո նստում է հիմնական հաշվի վրա:
Կայքի յուրաքանչյուր այցելու կարող է ներքին հաղորդագրությունների համակարգի միջոցով անմիջապես հարցեր ուղղել տվյալ կայքի պատասխանատուին, իսկ “Հարց եւ պատասխան” բաժնում կարելի է գտնել կայքից օգտվելու հիմնական քայլերի նկարագրությունը: