ՀՀ ոստիկանությունը ԽՍՀՄ նմուշի համազգեստից վերջապես անցել է նորին

Հոկ 3

մեկնաբանել

27694 դիտում

ՀՀ ոստիկանության նոր համազգեստը կարվում է Քանաքեռի կարի ֆաբրիկայում
ՀՀ ոստիկանության նոր համազգեստը կարվում է Քանաքեռի կարի ֆաբրիկայում

Սեպտեմբերի 19-ից Երեւան քաղաքի ոստիկանության աշխատակիցներին կարող եք տեսնել նոր համազգեստով: ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Սամվել Հովհաննիսյանի փոխանցմամբ, համազգեստը մշակվել է՝ հիմք ընդունելով համակարգի մի խումբ աշխատակիցների առաջարկները:

 

Համազգեստի գույնի գաղափարը ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանինն է:

Հայաստանի անկախացումից ի վեր սա առաջին դեպքն է, երբ ոստիկանական համակարգը ԽՍՀՄ նմուշի համազգեստից անցում է կատարում նորին:

 

ՀՀ ոստիկանության նոր համազգեստը կարվում է Քանաքեռի կարի ֆաբրիկայում, կտորները բերվում են արտերկրից: Թե ով է համազգեստի դիզայնի հեղինակը, անհայտ է:

 

Ստորեւ՝ համազգեստի լուսանկարները. դիտեք, գնահատեք:):




 

Գնահատեք նոր համազգեստի դիզայնը.
Ինձ դուր է գալիս, շուտ պետք է անցնեին նոր համազգեստին
Ինձ դուր չի գալիս, չի համապատասխանում ժամանակակից ոստիկանության համասգեստին
Ինձ համար միեւնույն է համազգեստի դիզայնը, գլխավորը՝ ոստիկանները պրոֆեսիոնալ լինեն: