«IP Marketing»-ի եւ «Martini»-ի հաջողված գովազդային արշավը Ֆեյսբուքում

Սեպ 22

մեկնաբանել

6175 դիտում

3 փուլից բաղկացած եռամսյա մրցույթն ունեցավ ավելի քան 1500 մասնակից:
3 փուլից բաղկացած եռամսյա մրցույթն ունեցավ ավելի քան 1500 մասնակից:

Այս տարվա օգոստոսին «Այփի մարքեթինգ» (IP Marketing) ընկերությունն իրականացրեց իր պատմության մեջ ամենալայնածավալ եւ երկարաժամկետ գովազդային արշավը: Ընկերությունը «Մարտինի» (Martini) բրենդի հետ համատեղ կազմակերպեց «Martini Racing» միջոցառումը, որի նպատակն էր բարձրացնել «Մարտինիի» վարկն ու գովազդել մրցավազքն ամբողջ աշխարհում:




 

3 փուլից բաղկացած եռամսյա մրցույթն ունեցավ ավելի քան 1500 մասնակից:

«Ողջունելի եւ ուրախալի է,  որ թե՛ մասնակիցները, թե՛ նրանց աջակցող օգտատերերը շատ ակտիվ էին եւ հետաքրքրված: 2-րդ փուլի ընթացքում քվեարկությանը մասնակցեց ավելի քան 4000 օգտատեր, ինչը շատ լավ չափանիշ է հայկական ֆեյսբուքի համար»,- ասում է «Այփի մարքեթինգ»-ի տնօրեն Արսեն Սուլթանյանը:

 

Գովազդային արշավի շրջանակում անցկացվող մրցույթի 1-ին և 3-րդ փուլերը նվիրված էին «Porsche 911»-ին, իսկ 2-րդը՝ «Martini Royale» հանրահայտ կոկտեյլներին:  Ֆեյսբուքյան օգտատերերը, այցելելով http://martini.com/ru-am/racing, պետք է պատասխանեին այնպիսի հարցերին, ինչպիսիք են «Ինչու՞ հենց դու պետք է շահես Porsche 911 մեքենան», «Պատկերացրու, որ դու հրավիրել ես ընկերներիդ միասին խմիչք վայելելու: Ինչպե՞ս նրանց «կգովազդեիր» Martini-ն» եւ այլն: Լավագույն պատասխանների հեղինակներն անցնում էին հաջորդ փուլ եւ ստանում նվերներ:

 

 «Porsche 911»-ի շահող ճանաչվեց վրացի մասնակից Սոփի Սուլուքվաձեն:

«Կարծում ենք՝ մրցույթը հաջողված էր, քանի որ այն գերազանցեց բոլոր ակնկալիքները: Հասարակությունը շատ դրական էր տրամադրված՝ հասկանալով, որ ամեն ինչ թափանցիկ է եւ արդար»,- ասում է «Այփի մարքեթինգ» ընկերության սոցիալական մեդիա մարքեթինգի առաջատար մասնագետ Մանե Մարտիրյանը:

 

«Այփի մարքեթինգ» ընկերությունը ինտերնետային մարքեթինգի ծառայություններ է մատուցում 2010 թվականից: Ընկերության ծառայությունները ներառում են ինչպես մեդիայում գովազդի տեղադրում եւ ռազմավարության նախագծում, այնպես էլ  սոցիալական մեդիա մարքեթինգ եւ գրագետ գովազդային արշավներ Ֆեյսբուքում:

 

Հղումներ

 

 http://ipmarketing.am/hy/

 https://www.facebook.com/martiniarmenia/app_137541772984354

 https://martini.com/ru-am/racing/competition/terms-and-conditions/terms-and-conditions