«Անտոնիո Բանդերասը` բանկի մենեջեր» հոլովակը հաղթել է «Red Jolbors Fest 2014» փառատոնում
Օգ 26
3392 դիտում
Օգոստոսի 22-ին ու 23-ին Բիշկեքում կայացել է Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում մարքեթինգին եւ գովազդին նվիրված առաջին փառատոնը: Տարածաշրջանում ոլորտի ամենակարեւոր ու հեղինակավոր միջոցառումներից մեկի՝ «Red Jolbors Fest» փառատոնի շրջանակում մարքեթինգի եւ գովազդի մասնագետները հանդիպել են միմյանց, փոխանակվել փորձով ու ներկայացրել շուկայում տեղի ունեցող զարգացումներն ու նորությունները:
«Red Jolbors Fest»-ի շրջանակում տեղի են ունեցել մրցույթներ, դասախոսություններ, վարպետության դասեր եւ այլ միջոցառումներ: Երկօրյա փառատոնի ընթացքում նաեւ հայտարարվել եւ մրցանակներ են շնորհվել ոլորտի առաջատարներին:
Այս տարի փառատոնի գրան պրի մրցանակին արժանացել է «GForce/Grey Kazakhstan» գործակալությունն իր՝ «Բանդերասը` բանկի մենեջեր» գովազդային հոլովակով: Փառատոնի հաղթողների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:
https://www.facebook.com/RedJolborsFest/info
http://www.jolbors.com/applications/winners/2014/