Ռոջեր Կուպելյանը դրամահավաք է կազմակերպել «East of Byzantium» նախագիծը կյանքի կոչելու համար
Հուլիս 25
3522 դիտում
Վիզուալ էֆեկտների մասնագետ Ռոջեր Կուպելյանը, ով իր մասնակցությունն է ունեցել «Մոռացում» («Oblivion»), «Իքս մարդիկ. առաջին դաս» («X-Men: First Class»), «Ալիսը հրաշքների աշխարհում» («Alice in Wonderland»), «Մումիա» («The Mummy»), «Մատանիների տիրակալը» («The Lord of the Rings») եւ այլ հայտնի ֆիլմերի ստեղծմանը, նախաձեռնել է «Բյուզանդիայից արեւելք» («East of Byzantium») նախագիծը: Այն վավերագրական փոքր սերիալ է, որի երաժշտության հեղինակը «System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանգյանն է:
Դրամահավաքի հղղումը՝
https://www.indiegogo.com/projects/east-of-byzantium-documentary-mini-series--2#home
Վերջին սեահոլովակը՝ http://vimeo.com/66762463
«Բյուզանդիայից արեւելք»-ի բյուջեն կազմելու է 40 հազար ԱՄՆ դոլար: Նախագիծը կյանքի կոչելու նպատակով դրամահավաք է կազմակերպվել Indiegogo կայքում, որին այս պահի դրությամբ նվիրաբերել են 935 ԱՄՆ դոլար: Սերժ Թանգյանն իր ֆեսբուքյան էջում նույնպես կոչ է արել աջակցել Կուպելյանի նախագծին:
Նկարահանման աշխատանքներն արդեն մեկնարկել են Հայաստանում, ֆիլմի մյուս մասը նկարահանվելու է Լոս Անջելեսում: «Բյուզանդիայից արեւելք» վավերագրական սերիալի հանրային ցուցադրությունը կկայանա հաջորդ տարի՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: