Փոքրիկ Իտալիա հիշեցնող «Martini Royale» սրճարանը Երեւանի սրտում
Հուլիս 22
3842 դիտում
Երեւանի հենց սրտում` Աբովյան փողոցի Ազնավուրի հրապարակի հարեւանությամբ գտնվող «Martini Royale» իտալական սրճարանը նոր շունչ ու գույն է հաղորդել քաղաքին: Փոքրիկ Իտալիա հիշեցնող այս անկյունը, նախ եւ առաջ, աչքի է ընկնում դիզայնի յուրահատուկ լուծումներով:
Տարիներ շարունակ «Երեւան» հյուրանոցի եւ Նկարիչների տան միջեւ տեղակայված հենց այդ նույն վայրում գտնվող սրճարանում են հավաքվել հայ անվանի արվեստագետները` նկարիչներ, գրողներ, դերասաններ: Փողոցով անցնելիս այստեղ հաճախ կարելի էր հանդիպել հայ ականավոր դեմքերից Արա Սարգսյանին, Փանոս Թերլեմեզյանին, Երվանդ Քոչարին, Կոստան Զարյանին, Լեւոն Ներսիսյանին, Մհեր Մկրտչյանին եւ այլոց:
«Martini Royale» իտալական ուղղվածություն ունեցող այս սրճարանի դիզայնի հեղինակը մոսկվայաբնակ դիզայներ Ալյոնա Պոլյակովան է(www.alenapolyakova.com): Լուսավոր, հարմարավետ ու ժամանակակից լուծումներով ինտերիերը տրամադրում է հին ու բարի մթնոլորտը վերականգնելուն:
Սրճարանը ձեւավորելիս Ալյոնան մի քանի ոճեր է զուգակցել: Միանգամից աչքի է ընկնում «Մարտինի»-ի շշերից պատրաստված մեծ ջահը, որը լրացնում է ընդհանուր դիզայնը: Առանձնահատուկ է նաեւ «Մարտինի»-ի խցաններից դեկորատիվ պանոն: Մեծ պատուհանները գեղեցիկ պանորամային տեսարան են բացում դեպի Ազնավուրի հրապարակ եւ «Մոսկվա» կինոթատրոն:
Սրճարանի երկրորդ հարկում գտնվող լաունջ տարածքը հանգիստը վայելելու լավագույն տարբերակն է: Հարմարավետ բազմոցներ, լավ երաժշտություն եւ բազմատեսակ խմիչքներ առաջարկող բար եւ, իհարկե, «Մարտինի» հենց քաղաքի սրտում: