Ամառ, ֆուտբոլ, գարեջուր` ո՞րն է հայկական գարեջրի ամենագեղեցիկ շիշը (քվեարկություն)

Հուլիս 1

մեկնաբանել

5835 դիտում

Հայաստանում կան գարեջրի երեք խոշոր արտադրողներ` «Երեւանի գարեջուր» ՓԲԸ-ն, «Կոտայք գարեջրի գործարան» ՍՊԸ-ն եւ «Գյումրի-Գարեջուր» ՍՊԸ-ը
Հայաստանում կան գարեջրի երեք խոշոր արտադրողներ.
#գարեջուր

Adver.am-ում սկսում ենք նյութերի շարք, որտեղ կպատմենք Հայաստանում արտադրվող ապրանքների ձեւավորման, փաթեթավորման, դիզայնի եւ դրանց հեղինակների մասին:

 

Բրազիլիայում եռում են ֆուտբոլային կրքերը, դրանք տարածվում են աշխարհով մեկ եւ ուղեկցվում են գարեջրի ահռելի քանակներով: Հայաստանն, իհարկե, բացառություն չէ:

 

Որոշեցինք մեկ տեղում ներկայացնել, թե ինչպես են ներկայանում հայկական գարեջրի արտադրողները՝ գնացինք սուպերմարկետներից մեկը եւ գնեցինք այնտեղ ներկայացված հայկական գարեջրի բոլոր նմուշները:

 

Հայաստանում կան գարեջրի երեք խոշոր արտադրողներ.

 

«Երեւանի գարեջուր» ՓԲԸ-ն (www.kilikia.am)` Kilikia ապրանքանշանով:


 

«Կոտայք գարեջրի գործարան» ՍՊԸ-ն՝ Kotayq ապրանքանշանով;


 

«Գյումրի-Գարեջուր» ՍՊԸ-ն (www.gyumribeer.amGyumri, Aleksandrapol (www.aleksandrapol.am) եւ Ararat Beer ապրանքանշաններով:


 

Կան նաեւ փոքր արտադրողներ, օրինակ, «Լիհնիտիս» ՍՊԸ-ն (www.kellers.am)՝ Kellers ապրանքանշանով:


Մենք լուսանկարել ենք նշված արտադրողների տարբեր շշերը եւ ընթերցողներին առաջարկում ենք գնահատել դրանք՝ քվեարկության միջոցով: Շեշտենք, որ առաջարկում ենք գնահատել բացառապես շշերի ձեւավորումը եւ ոչ թե գարեջրի համային եւ որակային հատկությունները:

 

Ներկայացված գարեջրային բրենդերից որի՞ շշերի դիզայնն է ամենագրավիչը
Kilikia
Kotayq
Gyumri
Alexandrapol
Ararat
Kellers

 

Գրեթե բոլոր շշերի վրա շոշափվում է Ֆուտբոլի Աշխարհի առաջնության թեման եւ օգտագործվում է մունդիալի պաշտոնական ապրանքանիշը: Ի դեպ, այնքան էլ պարզ հարց է՝ արդյո՞ք արտոնված է դրա օգտագործումը:

 

Համեմատության համար ներկայացնենք նաեւ Ֆուտբոլի Աշխարհի առաջնության պաշտոնական գարեջուր Budweiser-ի շշերի ձեւավորումը: Բնական է, համաշխարհային արտադրողների բյուջեները անհամեմատելի են հայկական արտադրողների հնարավորությունների հետ, սակայն, կարծում ենք, որոշիչը վառ գաղափարն է ու հետո միայն փողը:

 

Ի դեպ, փաթեթավորման ոլորտը լուսաբանող համացանցային ամենահայտնի կայքերից մեկը ներկայացրել է Heineken-ի համար արված Comet կոնցեպտային աշխատանքը, որի հեղինակը մեր հայրենակից Միքայել Հարությունյանն է


Հաջորդ անգամ կանդրադառնանք Հայաստանում նկարահանված գարեջրի գովազդային հոլովակներին: