Մունդիալի ամենալավ 5 գովազդները
Հունիս 27
3668 դիտում
Գովազդատուները միլիոնավոր դոլարներ են ծախսում ֆուտբոլի աշխարհի առաջնությունների եւ նմանատիպ խոշոր մարզական իրադարձությունների ժամանակ հանդիսատեսներին տպավորելու
համար:
Արդյունքում, ամենահաջողված գովազդային հոլովակները սուպերհիթեր են դառնում youtube-ում:
Ներկայացնում ենք 5 ամենադիտված տեսահոլովակները:
- Առաջին տեղ. Nike, “Winner Stays”:
Հոլովակում ներգրավված աստղերը՝ Ronaldo, Neymar, Rooney, Ibrahimovic, Iniesta: Ավելի քան 82 միլիոն դիտում:
- Երկրորդ տեղ. Adidas, “House Match”:
Հոլովակում ներգրավված աստղերը՝ Beckham, Zidane, Bale եւ Lucas Moura: Ավելի քան 17 միլիոն դիտում:
- Երրորդ տեղ. Samsung “The Match Part 1”:
Հոլովակում ներգրավված աստղերը՝ կրկին Ronaldo, Rooney եւ նրանց միացել է նաեւ Messi-ն: Ավելի քան 10 միլիոն դիտում:
- Չորրորդ տեղ. ամենաբարի գովազդը` Emirates, “All-Time Greats”:
Թռիչքի ընթացքում հանդիպում են Pele-ն եւ Cristiano Ronaldo-ն: Ավելի քան 7 միլիոն դիտում:
- Եվ հինգերորդ տեղ. McDonald’s ի ֆանտաստիկ տպավորիչ գովազդը:
Ավելի քան 5 միլիոն դիտում: