Ռուսական Megafaces-ը Գրան պրի է ստացել Cannes Lions 2014-ի “Նորարարություն” անվանակարգում
Հունիս 23
3766 դիտում
Cannes Lions 2014 փառատոնի “Նորարարություն” անվանակարգում գլխավոր մրցանակը ստացել է ռուսաստանյան «ՄեգաՖոն» հեռահաղորդակցական ընկերության համար արված աշխատանքը:
Megafaces անունով նախագիծը ստեղծվել է Սոչիի օլիմպիական խաղերի նախաշեմին:
Հազարավոր երկրպագուներ ամբողջ աշխարհից եռահարկ տան չափերով 3D սելֆի են տեղադրել «ՄեգաՖոն»-ի տաղավարի ճակատին:
Նախագծի ստեղծման փուլում յուրաքանչյուր մասնակից լուսանկարվել է հատուկ ֆոտոտնակներում:
Դեմքի 3D մոդելը ստեղծվել է տարբեր դիրքերից կատարված 5 լուսանկարներից, իսկ 11 հազար տելեսկոպիկ սարքերը ձեւավորել են 6/8-ի չափով եռաչափ դիմանկարներ:
« ՄեգաՖոն»-ը կարճ հաղորդագրություններ է ուղարկել նախագծի մասնակիցներից յուրաքանչյուրին, նշելով այն ժամը, երբ նրանց լուսանկարը հայտնվելու է շենքի ճակատին: Ի դեպ, համացանցում կարելի էր դիտել նաեւ իրադարձության ուղիղ հեռարձակումը:
Հավելենք, որ Megafaces-ը գլխավոր մրցանակ էր ստացել նաեւ Կիեւի գովազդի եւ «Արծաթյա Մերկուրի» փառատոններում:
Հաղթողների մասին ավելի մանրամասն՝ այստեղ: