Backbone Branding-ը հինգ Pentawards մրցանակ է շահել Շանհայում
Հոկ 4
5154 դիտում
Սեպտեմբերի 23-ին Շանհայում կայացավ Pentawards փաթեթավորման դիզայնի մրցույթի 10-րդ մրցանակաբաշխությունը: Հայտարարվեցին 2016 թվականի հաղթողները, որոնց թվում են նաեւ հայկական Backbone Branding ստուդիայի հինգ աշխատանքները:
Մարքեթինգային ոլորտի առաջատար լրատվական Advertising Age-ը նկարագրում է նշում է, որ Pentawards-ը դիզայնի աշխարհի Օսկար-ն է:
Pentawards-ում տարբեր տարիների մրցանակների են արժանացել այնպիսի հայտնի բրենդեր, ինչպիսիք են «Johnnie Walker»-ը, «Milka»-ն, «Pepsi»-ն, «Dove»-ը, «Absolut»-ը, «Coca Cola»-ն և այլն:
Backbone Branding ստուդիան միակն է, որ ներկայացրել է Հայաստանն այդ հեղինակավոր մրցույթին: Այս տարի Pentawards-ում Backbone Branding-ը ներկայացրել էր 5 աշխատանքները, որոնցից յուրաքանչյուրն էլ մրցանակների արժանացան:
Մրցույթին ներկայացվել են հետեւյալ աշխատանքները՝
- Siya – Ոսկի` «Ըմպելիքներ» անվանակարգում
- Day & Night – Ոսկի` «Շքեղություն» անվանակարգում (կոնցեպտ)
- SIS – Արծաթ` «Ըմպելիքներ» անվանակարգում
- Squeeze & Fresh – Արծաթ` «Ըմպելիքներ» անվանակարգում (կոնցեպտ)
- MØS Gastronomic Smart & Casual Milk – Բրոնզ` «Ըմպելիքներ» անվանակարգում
Հիշեցնենք՝ Backbone Branding-ը բրենդինգի և փաթեթավորման դիզայնի մասնագիտացված ստուդիա է: Հիմնվել է 2010 թվականին և արդեն 6 տարի շարունակ ակտիվ համագործակցում է տեղական և արտասահմանյան պատվիրատուների հետ: Կազմակերպությունն արժանացել է ավելի քան 30 միջազգային մրցանակների, որոնց թվում կա արդեն 7 Pentawards մրցանակ: