Louis Charden-ը հաղթել է հեղինակավոր The Dieline Awards մրցույթում

Մայիս 7

մեկնաբանել

4675 դիտում

The Dieline Awards-ը դիզայնի մրցույթ է, որի շրջանակում հեղինակավոր ժյուրիի անդամները ընտրում են սպառողական ապրանքների փաթեթավորման համար նախատեսված դիզայնի լավագույն նմուշները
#Backbone#Branding

Հայաստանյան «Բեքբոն Բրենդինգ» (Backbone Branding) ընկերությունը The Dieline Awards 2015 մրցանակաբաշխության Place Fresh & Prepared Food անվանակարգում արժանացել է առաջին մրցանակի՝ Louis Charden սրճարանի բրենդն ամբողջությամբ ստեղծելու համար:

 

 

 

 

 

 

 

Սրճարանի համար ստեղծվել է դիզայներական յուրահատուկ մոտեցում: Նախ՝ ստեղծվել է հատուկ կերպար, որը ներկայացնում է սրճարանի հիմնադիր Լուի Շարդենին: Սրճարանի ինտերիերը, հացաբուլկեղենի փաթեթավորումը հիմնված են հենց գլխավոր կերպարի վրա՝ նրա կյանքի առավել հիշարժան պահերը, մանկությունը, առաջին քայլերը հրուշակեղենի աշխարհում:

 

 

 

 

 

 

The Dieline Awards-ը դիզայնի մրցույթ է, որի շրջանակում հեղինակավոր ժյուրիի անդամները ընտրում են սպառողական ապրանքների փաթեթավորման համար նախատեսված դիզայնի լավագույն նմուշները: Ժյուրիի անդամների թվում են միջազգային համբավ ունեցող դիզայներներ, սպառողական ապրանքների ձեւավորման եւ ոլորտի այլ մասնագետներ:

 

 

 

 

13 անվանակարգերում ներկայացված մասնակիցներից 39-ը արժանացել են 1-ին, 2-րդ եւ 3-րդ տեղերի համար սահմանված մրցանակների:

 

Հղումներ ՝  http://www.thedieline.com/blog/2015/4/27/1st-place-fresh-prepared-food-louis-charden

               http://www.backbonebranding.com/#/louis-charden/