BRAVO.am. Ինչո՞ւ է գովազդն այստեղ շահավետ
Ապրիլ 29
7870 դիտում
Հարգելի ընթերցողներ, գործընկերներ.
Շարունակում ենք Մեդիամաքս ընկերության ինտերնետ նախագծերի մասին պատմող շարքը, որի շրջանակում ձեզ պարբերաբար կներկայացնենք մեր կայքերի գովազդային ներուժը, վիճակագրական տվյալները եւ մեր գործընկերներին առաջարկվող մեդիա աջակցության տարբերակները:
Այսօր ներկայացնում ենք երիտասարդական լսարանին ուղղված Bravo.am կայքը: Այն Հայաստանի առաջատար լրատվական հարթակն է, որը պատմում է հայ աստղերի, շոու-բիզնեսի եւ մշակութային իրադարձությունների մասին: Միեւնույն ժամանակ, BRAVO.am-ը երբեք չի հատում սահմանը, որից այն կողմ սկսվում է «դեղին մամուլը»:
BRAVO.am-ը գործարկվել է 2009 թվականին` արժանանալով ընթերցողների ուշադրությանը որպես տեղեկատվության առաջնային եւ վստահելի աղբյուր եւ շատ կարճ ժամանակահատվածում դառնալով ամենառեյտինգայինը ժամանցային ոլորտում: 2011-ին BRAVO.am-ը ստացավ Էլեկտրոնային բովանդակության համահայկական մրցույթի գլխավոր` “Գրան Պրի” մրցանակը, ինչպես նաեւ լավագույնը ճանաչվեց “Էլ. զվարճանք” անվանակարգում:
BRAVO.am-ին վստահելու եւ գործնական հարաբերություններ հաստատելու հիմնական գործոններն են.
- հավաստի, հետաքրքիր քոնթենթը եւ սեփական տեքստային, վիզուալ բովանդակության, բացառիկ նյութերի վրա շեշտադրումը,
- գործընկերների հետ փոխվստահության վրա հիմնված աշխատանքը` թե՛ տեղեկատվական, թե՛ բիզնես հարթություններում,
Ի՞նչ ծառայություններ ենք առաջարկում մեր գործընկերներին.
Բաներային (գովազդային) հարթակներ.
BRAVO.am կայքն ունի 10 բաներային եւ 1 ֆոնային գովազդային գոտի, որոնք 50%-ով ռոտացիոն են՝ հավասարաչափ (50/50) կարող են կիսվել 2 գովազդատուների միջեւ: Որպես կանոն, մեր գովազդային գոտիները զբաղված են լինում, ինչից ելնելով նախընտրում ենք նախապես բանակցել նոր պատվիրատուների հետ՝ գովազդային արշավը հնարավորինս արդյունավետ ծրագրավորելու համար:
Հղում՝ http://www.adver.am/am/advertisement/bravo/
BRAVO.am iPad
Հատուկ iPad օգտագործողների համար 2014 թվականին ստեղծված գեղեցիկ դիզայնով այս հավելվածը BRAVO.am կարդալը դարձնում է ավելի հաճելի եւ հարմար: Bravo.am iPad Edition-ը Bravo.am կայքի բջջային հավելվածն է, որը հասանելի է AppStore-ում: Մեդիամաքսի հերթական նախագիծը` Bravo.am iPad Edition-ը, հայաստանյան մեդիայում բացառիկ եւ իր տեսակի մեջ յուրօրինակ հարթակ է գովազդատուների համար: Այն ունի ինտերակտիվ եւ լայն հնարավորություններով 3 գովազդային գոտի, որտեղ կարելի է տեղադրել ինչպես ստատիկ եւ անիմացիոն պատկերներ, այնպես էլ տեսահոլովակներ:
Գովազդային գոտիներին կարող եք ծանոթանալ ստորեւ բերված ինտերակտիվ պատկերում. այստեղ ներկայացված են գովազդ տեղադրելու համար նախատեսված տեղերն ու գները:
Հղում՝ https://itunes.apple.com/us/app/bravo.am/id909272808
http://www.adver.am/am/advertisement/bravoipad/
A գոտի. գովազդը ցուցադրվում է հավելվածը բացելիս, բոլոր այցելուներն այն տեսնում են:
B գոտի. Գովազդը ցուցադրվում է, երբ օգտագործողը մտնում է հավելվածի բաժիններ՝ «Թարմ լուրեր», «Տեսահոլովակներ» եւ այլն` ըստ գովազդատուի ցանկության:
C գոտի. գովազդը տեղադրվում է լուրերում` ֆոտոշարքում, 2-րդ լուսանկարից հետո:
Մեդիա աջակցության
Եթե առաջացել է անհրաժեշտություն պատմելու Ձեր գործունեության, նորաբաց խանութ-սրահի, ժամանցի վայրի մասին, մեր լրագրողները կօգնեն Ձեզ անցկացնել հետաքրքիր հարցազրույց: Մենք առաջարկում ենք նաեւ պրոֆեսիոնալ լուսանկարիչի ծառայություն, ինչի շնորհիվ հարցազրույցը կարող է ունենալ վիզուալ մաս եւ ներառել ֆոտոշարք: Բացի այդ, մեր լրագրողները կարող են լուսաբանել նաեւ Ձեր ընկերության հատուկ միջոցառումները եւ պատրաստել ֆոտոշարք:
Մեդիա աջակցության ծառայության գները պայմանագրային են` կախված յուրաքանչյուր միջոցառման առանձնահատկությունից:
Բնական է, որ մեր գործընկերներին կհետաքրքրի Bravo.am-ի այցելությունների եւ այցելուների վիճակագրական տվյալները:
Ըստ Google Analytics-ի, մեր կայքի ամսական այցելությունների թիվն անցնում է 150 000-ը, իսկ էջերի ցուցադրման թիվը՝ 1.170.000-ը:
Մեկ այցելուն մեր կայքում անցկացնում է միջինը մոտ 3-4 րոպե եւ յուրաքանչյուր այցելության ընթացքում կարդում 3-4 լուր:
Գովազդատուների համար եւս մեկ կարեւոր ցուցանիշ. կայքի այցելուների 85%-ը Հայաստանից է:
Հետաքրքիր տվյալներ այցելուների տարիքային եւ գենդերային ցուցանիշների մասին. մեր այցելուների 65%-ը տղամարդիկ են, 35%-ը՝ կանայք:
Այցելուների 16%-ը 18-24 տարեկան են, 50%-ը - 25-34 տարեկան, 18-ը՝ 35-44 տարեկան, իսկ 7%-ը՝ 45-54 տարեկան:
Մեր կայքը բավականին ակտիվ է սոցիալական ցանցերում
Facebook-ում մեր աշխատանքին հետեւողների քանակը անցնում է 75000-ը, որոնց մեծամասնությունը երիտասարդներ են: Կանայք կազմում են մեզ հետեւողների 73%-ը, տղամարդիկ՝ 27%: 39%-ը 18-24 տարեկան օգտատերերն են, 31%-ը՝ 25-34 տարեկան, 11%-ը՝ 13-17 տարեկան, 10%-ը՝ 35-44 տարեկան:
Հղում ՝ https://www.facebook.com/BravoArmenia
Մենք շատ ակտիվ ենք Instagram–ում՝ մեզ հետեւողների թիվը անցնում է 2700-ը, ինչը հայկական մեդիաների համար ամենամեծ ցուցանիշն է։
Հղում ՝ https://instagram.com/bravoamofficial/
Odnoklassnik.ru ռուսաստանյան հայտնի սոցիալական ցացնում մենք նույնպես ներկայացված ենք եւ ունենք 3400-ից ավել հետեւողներ։ Կարելի է ասել, որ Bravo.am-ը հայկական եզակի մեդիաներից է, որ ակտիվ է նայեւ այս սոցաիալական ցացնում։
Հղում ՝ http://ok.ru/bravo.am
Մենք ներկա ենք նայեւ Twitter-ում, եթե ձեզ հարմար է մեր նյութերին հետեւել Twitter–ով, ապա հետեւեք այս հղմանը՝ https://twitter.com/BravoArmenia:
Հ.Գ. Մենք փորձեցինք հնարավորինս մանրամասն ներկայացնել BRAVO.am-ի հնարավորությունները: Այնուամենայնիվ, եթե կան Ձեզ հետաքրքրող հարցեր, մենք սիրով կպատասխանենք դրանց՝ հեռախոսով (010 54 54 31, 010 54 54 37) կամ գործնական հանդիպման ընթացքում (մեր գրասենյակը Երեւանի կենտրոնում է՝ Աբովյան 8 հասցեում):
Հղումներ՝ http://www.adver.am/am/advertisement/bravo/
http://www.adver.am/am/advertisement/bravoipad/
https://itunes.apple.com/us/app/bravo.am/id909272808