Banks.am. ինչո՞ւ է գովազդն այստեղ աշխատում

Մարտ 24

մեկնաբանել

4688 դիտում

Մեր գովազդային հարթակները՝ Bank.am
Մեր գովազդային հարթակները՝ Bank.am
#banks.am

Հարգելի ընթերցողներ, գործընկերներ.


Սկսում ենք Մեդիամաքս ընկերության ինտերնետ նախագծերի մասին պատմող շարքը, որի շրջանակում ձեզ պարբերաբար կներկայացնենք մեր կայքերի գովազդային ներուժը, վիճակագրական տվյալները եւ մեր գործընկերներին առաջարկվող մեդիա աջակցության տարբերակները:

 

Այսօր ներկայացնում ենք Banks.am կայքը՝ Հայաստանի ֆինանսական եւ գործարար աշխարհին վերաբերվող ամենահեղինակավոր նախագիծը, որը գործարկվեց 2006թ. եւ շատ կարճ ժամանակահատվածում արժանացավ ինչպես գործարար համայնքի ներկայացուցիչների, այնպես էլ բիզնես զարգացումներին հետեւող ընթերցողների ուշադրությանը:

 

Banks.am-ին վստահելու եւ գործնական հարաբերություններ հաստատելու հիմնական գործոններն են.


- հավաստի, հավասարակշռված կոնտենտը եւ էքսկլյուզիվ նյութերի վրա շեշտադրումը,

- գործընկերների հետ փոխվստահության վրա հիմնված աշխատանքը՝ թե՛ տեղեկատվական, թե՛ բիզնես հարթությունների ոլորտներում,

 

Ի՞նչ ծառայություններ ենք առաջարկում մեր գործընկերներին.

  • Բաներային (գովազդային) հարթակներ.

Banks.am կայքն ունի 10 բաներային եւ 1 ֆոնային գովազդային գոտի, որոնք 50%-ով ռոտացիոն են՝ հավասարաչափ (50/50) կարող են կիսվել 2 գովազդատուների միջեւ: Որպես կանոն, մեր գովազդային գոտիները զբաղված են լինում, ինչից ելնելով նախընտրում ենք նախապես բանակցել նոր պատվիրատուների հետ՝ գովազդային արշավը հնարավորինս արդյունավետ ծրագրավորելու համար:

 





  • Ընկերությունների ենթաբաժինների սպասարկում. 

Banks.am կայքի վերեւի մասում (հորիզոնական մենյու) Դուք հնարավորություն ունեք ներկայացնել Ձեր ընկերությունը այս կամ այն թեմատիկ բաժնում, ընդ որում՝ դա կարող եք անել կայքի հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակներում: Այն կներառի ընկերության համառոտ նկարագիրը եւ կայացման հիմնական փուլերը, տրամադրվող ծառայությունների ցանկը, ինչպես նաեւ կոնտակտային տվյալները՝ էջից անմիջապես Ձեր կայք մուտք գործելու հնարավորությամբ: Մեր կայքում Ձեր ընկերության էջի առավելագույն ծավալը չպետք է գերազանցի 1.5 էջը:

 

Նշված ծառայության տարեկան պայմանագրի արժեքն է՝ 180 հազ. դրամ (ներառյալ ԱԱՀ-ն): Կախված Ձեր ցանկությունից՝ վճարումը կարող է կատարվել մեկ փուլով՝ 180 հազ. դրամ՝ 1 տարվա համար, 2 փուլով` 90 հազ. դրամ յուրաքանչյուր կիսամյակի համար, կամ 4 փուլով` 45 հազ. դրամ, յուրաքանչյուր եռամսյակի համար:

 


  • Մեդիա աջակցության.  

Եթե առաջացել է անհրաժեշտություն պատմելու Ձեր ընկերության մասին, կիսվելու ձեռքբերումներով եւ հետագա անելիքներով՝ մեր լրագրողները կօգնեն Ձեզ անցկացնել հետաքրքիր հարցազրույց: 

Մենք ունենք նաեւ լուսանկարիչի ծառայություն, ինչի շնորհիվ հարցազրույցը կարող է ունենալ վիզուալ մաս եւ ներառել ֆոտոշարք:

Բացի այդ՝ մեր լրագրողները կարող են լուսաբանել Ձեր ընկերության հատուկ միջոցառումները, իսկ անհրաժեշտության դեպքում՝ պատրաստել նաեւ ֆոտոշարք:

Մեդիա աջակցության ծառայության գները պայմանագրային են՝ կախված յուրաքանչյուր միջոցառման առանձնահատկությունից:  


  • Թափուր աշխատատեղեր

Հանաձայնվեք՝ գնալով էլ ավելի է դժվարանում Ձեր պահանջներին համապատասխան աշխատակիցներ գտնելու հեռանկարը: Վստահ ենք, այս հարցում Ձեզ կարող է օգտակար լինել Banks.am-ի անբաժանաելի մաս կազմող՝ Job.Banks.am ենթանախագիծը:

Job.Banks.am-ում Դուք հնարավորություն ունեք ինքնուրույն (նախապես Ձեզ տրամադրած օգտահաշվով) թափուր աշխատատեղերի մասին հայտարարություններ տեղադրել հետեւյալ սակագներով.

 

- Մինչեւ 15 աշխատատեղի տեղադրում 1 տարվա ընթացքում` 84 հազ. դրամ  (ներառյալ ԱԱՀ-ն),

-  Մինչեւ 25 աշխատատեղի դեպքում`108 հազ. դրամ (ներառյալ ԱԱՀ-ն),

- 1 տարվա ընթացքում անսահմանափակ քանակությամբ աշխատատեղերի տեղադրում՝ 120 հազ. դրամ (ներառյալ ԱԱՀ-ն): 

 

 

 

 

  • Հայտարարությունների/անոնսների տեղադրում

Ունենք նաեւ Ձեր կազմակերպության գործունեության տարբեր ոլորտներին վերաբերող հայտարարություների/անոնսների տեղադրման հնարավորություն՝ Banks.amClassified բաժնում, որը մեր կայքի գլխավոր էջի աջ մասում է: Այս ծառայության ամասական արժեքը 60 հազ. դրամ է (ներառյալ ԱԱՀ-ն): 

 

 

 

 

Բնական է, որ մեր գործընկերներին կհետաքրքրի Banks.am-ի այցելությունների եւ այցելուների վիճակագրական տվյալները:


Ըստ Google Analytics-ի՝ մեր կայքի ամսական այցելությունների թիվն անցնում է 80 հազ-ը, իսկ էջերի ցուցադրման թիվը՝ 180 հազ-ը:

 

Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ Banks.am կայքն ունի այցելությունների 49,7% աճ, իսկ էջերի դիտումերն ավելացել են 34,5%-ով:

 

Մեկ այցելուն մեր կայքում անցկացնում է մոտ 3 րոպե եւ յուրաքանչյուր այցելության ընթացքում կարդում 3-4 լուր:

 

Գովազդատուների համար եւս մեկ կարեւոր ցուցանիշ՝ կայքի այցելությունների 90%-ը Հայաստանից է:

 

Հետաքրքիր տվյալներ այցելուների տարիքային եւ գենդերային ցուցանիշների մասին. մեր այցելուների 58%-ը տղամարդիկ են, 42%-ը՝ կանայք, ինչը, համաձայնվեք, բավական լավ ցուցանիշ է: Այցելուների 54,16%-ը 25-35 տարեկան անձինք են, 14,49%-ը՝ 35-44 տարեկանները, 10,59%-ը՝ 45-54 տարեկանները, 10,16%-ը՝ 18-24

տարեկանները:

 

 

 

 

Banks.am-ը ներկայացված է Facebook-ում 

 


Մեր կայքի հետեւողների թիվը (like-երի) ավելի քան 10 հազ. է, որոնցից 62%-ը կանայք են, 38%-ը՝ տղամարդիկ: Էջը հավանողների 98%-ը Հայաստանից է:

 

Facebook-ում մեր աշխատանքին հետեւողների մեծամասնությունը երիտասարդներ են. 35%-ը 18-24 տարեկան օգտատերերն են, 40%-ը՝ 25-34 տարեկանները, 13%-ը՝ 35-44 տարեկանները, 5%-ը՝ 45-54 տարեկանները:

 

 

 

 

Հ.Գ. Մենք փորձեցինք հնարավորինս մանրամասն ներկայացնել Banks.am-ի հնարավորությունները: Այնուամենայնիվ, եթե դեռ կան Ձեզ հետաքրքրող հարցեր, մենք սիրով կպատասխանենք դրանց՝ հեռախոսով (010 54 45 81, 010 54 54 37) կամ գործնական հանդիպման ընթացքում (մեր գրասենյակը Երեւանի կենտրոնում է՝ Աբովյան 8 հասցեում):

 

Հղումներ՝ http://www.adver.am/am/advertisement/banks/