AMERICAN EXPRESS-ի տեսանելի առավելությունները
Փետ 25
4761 դիտում
Տարեսկզբից մեկնարկել է ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ AMERICAN EXPRESS BLUE ՔԱՐՏ-ի նոր գովազդային արշավը: Երեւանի տարբեր հատվածներում եւ միջքաղաքային մայրուղիներում տեղադրված վահանակներից բացի, թողարկվել են նաեւ գովազդային հոլովակներ:
Հազվադեպ է պատահում, երբ բանկային գովազդը լինի ճաշակով, գրավիչ եւ արտահայտիչ: Այս արշավի հեղինակներին կարծես թե հաջողվել է մատուցման խիստ եւ զուսպ ոճը զուգակցել կրեատիվության հետ եւ կատարել մոդելների ճիշտ ընտրություն:
Արշավն իրականացրել են «Մայրենի լեզու» եւ Trilogy գովազդային գործակալությունները: Վահանակների լուսանկարների հեղինակը Առնոս Մարտիրոսյանն է, հոլովակի ռեժիսորը՝ Միքայել Խալափյանը, գովազդային արշավի համար նկարահանվել են Մարիամ Մանոյանը եւ Վահագ Մարտիրոսյանը:
Իդեպ, սոցիալական ցանցերում թափանցիկ քարտը աչքի մոտ պահած նկարները ստիպեցին օգտատերերին կարճ ժամանակահատվածում բազմաթիվ մեմեր հապարակել:
Բանկի եւ գովազդային ընկերության կողմից լավ միտք կլիներ օգտագործել մեմերի գաղափարը նոր ակցիաներ անցկացնելու համար: Ֆոտոշարքում մենք ներկայացնում ենք նաեւ ամենազվարճալի մեմերը։