Հայտնի են ռուսականան «Red Apple» հեղինակավոր գովազդային փառատոնի հաղթողները

Սեպ 24

մեկնաբանել

5294 դիտում

Red Apple 2014
«Red Apple 2014» գովազդի եւ մարքեթինգի միջազգային փառատոն

Սեպտեմբերի 18-19-ը Մոսկվայի ամենանորարար կենտրոններից մեկում՝ «Digital October»-ում կայացել է «Red Apple 2014» գովազդի եւ մարքեթինգի միջազգային փառատոնը:

 

«Red Apple»-ը ռուսական հեղինակավոր փառատոն է, որը համախմբում է մարքեթինգի եւ գովազդի համաշխարհային դեմքերին, առաջատար մասնագետներին եւ հաղորդակցության գործակալություններին:

«Հեռուստա- եւ կինոգովազդ» անվանակարգում հաղթող են ճանաչվել Ներ Զելանդիայի «Clemenger BBDO» գործակալության «Mistakes» եւ «Blazed» հոլովակները:

 

 

«Թվանշային գովազդ» անվանակարգում առաջին երկու տեղերը կիսում են «Voskhod» գործակալության «Put The Music On» եւ «Instinct» գործակալության «IKEA PS 2014» գովազդային արշավները:

 

 

«Ապրանքանիշ եւ փաթեթավորում» անվանակարգի հաղթողն է « DEPOT WPF» գործակալության «LABEL GAP» ապրանքանիշը:

 

«Սոցիալական գովազդ» անվանակարգի առաջին երկու մրցանակակիրներն են «Leo Burnett Manila» գործակալության «Aid Couture» եւ «If Only For a Second» գովազդները, երրորդ մրցանակը բաժին է ընկել  «TWIGA» գործակալության «The Longest Handshake» գովազդին:

 

«Twiga» գորածակալության փոխնախագահը՝ հայազգի Կարինա Օհանջանյանը փառատոնի մրցանակաբաշխության ժամանակ նաեւ հանդիսավոր կերպով դարձել է Գովազդի ռուսական ակադեմիայի անդամ:

 

«IP Marketing» ընկերության ներկայացուցիչ Մարիամ Արշակյանը, ով ներկա է գտնվել «Red Apple» փառատոնին, պատմում է, որ Կարինա Օհանջանյանը նաեւ վարպետության դաս է անցկացել « «CANNES LIONS JURY INSIGHT. կանոններն ու հակականոնները» թեմայով:

 

Կարինա Օհանջանյանը փառատոնի շրջանակում վարպետության դաս անցկացնող միակ հայազգի ներկայացուցիչը չի եղել:

 

«Վարպետության դասեր են անցկացրել նաեւ «Pompeya» եւ « Main In Main» ընկերությունների հիմնադիր Նաիրա Սիմոնյանը («Երաժշտություն եւ գովազդ. Խաղի նոր կանոններ») եւ Slon.ru կայքի սյունակագիր եւ «Дождь» հեռուստաընկերության «Health Kitchen» հաղորդման վարող Կարեն Շահինյանը («Գիտության ժողովրդականացումը մեդիայում»),- ասում է Մարիամ Արշակյանը:

 

 

հղումներ

http://www.festival.ru

http://festival.ru/red-apple/o-festivale

https://www.facebook.com/Festival.Red.Apple/info?ref=page_internal