Առնոլդ Շվարցենեգերի մասնակցությամբ realestate.com.au-ի գովազդը «գրոհել» է ավստրալական էկրանները

Օգ 12

մեկնաբանել

3411 դիտում

Գովազդային հոլովակը միայն օգոստոսի 3-ին 2.7 միլիոն դիտում է գրանցել:
#Շվարցենեգեր

Լեգենդար «տերմինատոր» Առնոլդ Շվարցենեգերը նկարահանվել է «Ավստրալիան ապրում է այստեղ» (‘Australia Lives Here’) անշարժ գույքի գործակալության գովազդում, որտեղ 67-ամյա հոլիվուդյան աստղը ներկայանում է իրեն հատուկ հումորով ու ավստրիական առոգանությամբ:

 

Ինչպես շատ ամերիկացիներ, Առնոլդը եւս, Ավտրալիան շփոթելով Ավտրիայի հետ, որոշում է վերադառնալ իր հայրենիք: Սխալմամբ կարծելով, թե «.au» դոմեյնով  realestate.com.au կայքն ավստրիական է, Առնոլդը «Ավստրիայում» կատարյալ տուն փնտրելու ճանապարհին անցնում է մի շարք կատակերգական սխալների միջով:

 

Գովազդային հոլովակը միայն օգոստոսի 3-ին 2.7 միլիոն դիտում է գրանցել: