Հայաստանյան «Բեքբոն բրենդինգ»-ը՝ սլովակական «MooGoo» օշարակների դիզայնի հեղինակ

Օգ 8

մեկնաբանել

3797 դիտում

Ապրանքանիշը մեծ հաջողություն է ունեցել Սլովակիայում:
#Backbone_branding

Հայաստանյան «Բեքբոն բրենդինգ» (Backbone branding) դիզայներական ընկերությունը ձեւավորել է սլովակական  «Slovenské pramene a žriedla» կաթնամթերք արտադրող  ընկերության «MooGoo» կաթի օշարակի շշերը:

 

Ընկերության խնդիրն է եղել այնպես ձեւավորել կաթի օշարակի շիշը, որպեսզի այն գրավի կաթ չսիրող երեխաներին եւ խմելու ցանկություն առաջացնի:

 

«Բեքբոն բրենդինգ»-ի մշակած ապրանքանիշի հերոսը երջանիկ սուպեր կով է, որը զարդարում է կարամելի, կակաոյի եւ վանիլի համերով տաք եւ սառը օշարակների շշերը:

 

Ապրանքանիշը մեծ հաջողություն է ունեցել Սլովակիայում: Ընկերությունը նախատեսում է ընդլայնել «MooGoo»-ի արտադրությունը եւ արտահանել նաեւ եվրոպական այլ երկրներ:

 

«MooGoo» ապրանքանիշի դիզայներներն են Արաբո Սարգսյանն ու Կարեն Գեւորգյանը, նկարազարդողները՝ Ռաֆայել Հովհաննիսյանն ու Արմենակ Գրիգորյանը, արտ տնօրենը՝ Ստեփան Ազարյանը:

 

www.backbonecreative.com