«ԶԱԱՐՏ» արվեստանոցը ներկայացրել է Դիլիջանի կինոմատոգրաֆիստների տան նախագիծը

Հուլիս 23

մեկնաբանել

3960 դիտում

«Համալիրը լինելու է ամբողջությամբ սպիտակ գույնի, պատրաստված տրավերտին քարից

2015 թ.-ին Դիլիջանում  իր դռները կբացի ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության հանգստյան տան բազայի վրա կառուցվող նոր կենտրոնը:

 

Կենտրոնի վերակառուցման պատվիրատուն նախկին Պետական եկամուտների կոմիտեն էր, որն այս տարվա գարնանը միացվել է ՀՀ Ֆինանսների նախարարությանը, իսկ կապալառուն՝  «ԶԱԱՐՏ» ճարտարապետական արվեստանոցը և «Սահակյանշին» ընկերությունը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 «ԶԱԱՐՏ» ճարտարապետական արվեստանոցի ղեկավար, ճարտարապետ Ալբերտ Զուրաբյանը Մեդիամաքս-ի թղթակցի հետ զրույցում պատմել է, որ իր ղեկավարած արվեստանոցի առջեւ խնդիր է դրված սահմանված ժամկետում պատվիրատուին հանձնել նոր, ժամանակակից չափանիշներին համապատասխանող կենտրոն:

 

 

 «Մեր առջեւ խնդիր է դրվել  ամբողջությամբ վերակառուցել համալիրը, որը 1980-ականն թթ.-ի կառույց է, եւ գտնվում էր ծայրահեղ անմխիթար վիճակում: Վերակառուցման նպատակն է այն դարձնել միջազգային չափանիշներին համապատասխանող ուսումնական կենտրոն, որը կունենա հանգստի եւ ժամանցի համար անհրաժեշտ բոլոր հարմարությունները»,- ասել է Ալբերտ Զուրաբյանը:

 

Ալբերտ Զուրաբյանի հավաստմամբ, վերակառուցվող կինոմատոգրաֆիստների հանգստյան տունը լինելու է «բոլորովին նոր որակի» համալիր:

 

«Համալիրը լինելու է ամբողջությամբ սպիտակ գույնի, պատրաստված տրավերտին քարից:  Շենքի կոմպոզիցիոն կմախքը փորձել ենք թողնել անփոփոխ, քանի որ այն հետաքրքիր լուծումներ ունի: 

 

Փոփոխության են ենթարկվելու համալիրի  արտաքին տեսքը,  ճակատային հատվածը: Ավելացվելու են վերելակներ, չորս հենասյուների վրա կանգնած նոր լողավազան,  օդափոխության նոր համակարգ :

 

Նոր համալիրը հագեցած կլինի  մարզահրապարակներով, սպորտային, մանկական կենտրոններով, համաժողովների, հանդիպումների համար նախատեսված դահլիճով, կունենա կինոսրահ, ռեստորան, սրճարան  գեղեցկության եւ խնամքի սրահ, ստորգետնյա ավտոկանգառ:   

 

 «Գեղագիտական տեսանկյունից նախընտրեցինք ավելի պարզ կառույց ստանալ: Համալիրը գտնվում է բնության գրկում, եւ փորձել ենք այնպես անել, որպեսզի ճարտարապետությունը չխանգարի բնություն-մարդ կապին:  Կարծում եմ, մարդիկ կսիրեն ու հաճույքով կգան այնտեղ»,- ասել է Ալբերտ Զուրաբյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կառուցվող նոր կենտրոնի առանձնահատկություններից է նաեւ այն, որ դրա էսքիզների մշակման  աշխատանքներում ներգրավված է եղել հանգստյան տան հեղինակ Հրաչ Պողոսյանը:

«Նախագծի էսքիզային փուլի ընթացքում ես եւ Հրաչ Պողոսյանը  մեր մտքերը փոխանակեցինք ապագա կենտրոնի կառուցման շուրջ: Ես բավարարված եմ մեր համագործակցությունից»,- նկատել է Ալբերտ Զուրաբյանը:

 

Եկատերինա Պողոսյան www.mediamax.am

Աղբյուրը՝ http://www.mediamax.am/am/news/society/11047/

Ռենդեռները ՝ Ալբերտ Զուրաբյանի