Գովազդ ստեղծողները մերկացան հանուն ճշմարտության
Մայիս 23
4079 դիտում
RPA-ն մեկնարկել է արշավ «Կաննի առյուծների» համար, որը կպատմի անթաքույց իրականությունը բրենդերի, գործակալությունների ղեկավարների, հաճախորդների հետ հարաբերությունների եւ հանճարեղ գաղափարների ու առանցքային պահերի վրա նրանց ազդեցության մասին:
Այս հոլովակը ձեզ թույլ կտա պատկերացում կազմել «անհարմար ճշմարտությունների» մասին, որոնք RPA-ի խնդրանքով պատմել են գործակալությունների ղեկավարները, ինչպես նաեւ USA Today-ի հետ համատեղ անցկացված հարցման ընթացքի մասին, հայտնում է Adrants-ը:
Հունիսի 18-ին Կաննում կայանալիք RPA-ի ֆորումի ընթացքում Թիմ Լիկը` RPA-ի նորարարությունների եւ զարգացման գծով տնօրենը, եւ Մարիամ Բանիկարիմը` Gannett-ի մարքեթինգի գծով տնօրենը, մարտահրավեր կնետեն ոլորտին` բացահայտելով հարցման արդյունքները, եւ կդրդեն անկեղծ խոսակցության այն մասին, թե ինչպես ստեղծել կրեատիվ գովազդ, միաժամանակ, բարելավել հարաբերությունները հաճախորդների հետ: Դանա Անդերսոնը` Mondelez-ի ավագ փոխնախագահը, կանցկացնի կլոր սեղան, ինչպես նաեւ կքննարկվի այն դերը, որը մեդիաընկերությունները կարող են խաղալ հավասարակշռության հասնելու գործում: