Հայկական Triada Studio Games-ը ներկայացրեց Shadowmatic գլուխկոտրուկի հերթական թիզերը

Մայիս 15

մեկնաբանել

3762 դիտում

Shadowmatic-ում տարբեր ոճային ձևավորմամբ ու երաժշտական ուղեկցությամբ 9 սենյակ կա
Shadowmatic-ը 3D գլուխկոտրուկ է, որտեղ անհրաժեշտ է գտնել ստվերում թաքնված ուրվագծերը:

Հայկական Triada Studio Games ընկերությունը այս ամռանը App Store-ում կներկայացնի հետաքրքիր եւ յուրահատուկ 3D գլուխկոտրուկ:


Shadowmatic-ը 3D գլուխկոտրուկ է, որտեղ անհրաժեշտ է գտնել ստվերում թաքնված ուրվագծերը: Խաղում կան տարբեր ոճային ձեւավորմամբ ու երաժշտական ուղեկցությամբ 9 սենյակներ։ Բացի այդ, խաղն ունի ավելի քան 70 մակարդակ, ներկա ժամանակում ֆոտոիրատեսական 3D գրաֆիկա, մակարդակները հաղթահարելու ոչ գծային տարբերակ, ինտուիտիվ հասկանալի multi-touch կառավարում։

 

 

Այս թիզերում խաղի մակարդակներից մեկի օրինակով ներկայացվում է այն հաղթահարելու հուշումների համակարգը։

 

Triada Studio Games-ում մեզ հայտնեցին, որ  iOS տարբերակի աշխատանքների ավարտից հետո թիմը սկսելու է մշակել խաղի Android տարբերակը:

 

p.s. Նշնեք, որ խաղի հեղինակ Triada Studio Games-ը Հայաստանում համակարգչային գրաֆիկայի ու անիմացիայի ոլորտում ավելի քան 20 տարվա փորձ ունեցող Triada Studio-ի նոր ստորաբաժանումն է։