Հայկական Backbone Branding-ը Pentawards մրցույթի հաղթող
Հոկ 19
5339 դիտում
#Backbone#Branding
Backbone Branding հայկական ստուդիան հաղթող է ճանաչվել հեղինակավոր Pentawards փաթեթավորման դիզայնի մրցույթում, որն արդեն 9 -րդ անգամ էր մրցանակներ բաժանում:
Հաղթողների շարքում էին աշխարհի լավագույն դիզայներական կազմակերպությունների աշխատանքները: Այս տարվա մրցանակաբաշխությանը, որը տեղի ունեցավ Լոնդոնում, ներկա գտնվեց Backbone Branding-ի ստեղծագործական տնօրեն` Ստեփանը:
Սա Backbone Branding-ի երկրորդ մրցանակն է այս մրցույթի շրջանակներում. առաջին անգամ 2013 թվականին ստուդիան ոսկի մրցանակի արժանացավ «Bzzz Premium» նախագծի համար: Այս տարի ստուդիան արժանացել է բրոնզե մրցանակին ըմպելիքների կատեգորիայում «GAWATT Emotions»– նախագծի համար: Նախագիծը նաև կհրատարակվի հայտնի Taschen հրատարակչության «The package design book 4» -ում: