՛՛Կաննի Առյուծներ 2015՛՛-ի ամենահիշվող աշխատանքները

Հուլիս 3

մեկնաբանել

5037 դիտում

Առանձնացրել է փառատոնին մասնակցած տեսանյութերից առավել հետաքրքրականները

Օրերս Կաննում կայացավ գովազդային աշխարհում ամենահեղինակավոր փառատոններից մեկը՝ ՛՛Կաննի Առյուծներ՛՛-ը: 62-րդ անգամ փառատոնի շրջանակներում ներկայացվեցին հայտնի բրենդերն ու նրանց աշխատանքները:

 

Առանձնացրել է փառատոնին մասնակցած տեսանյութերից առավել հետաքրքրականները, որոնք էլ ներկայացնում ենք ստորեւ:

 

John Lewis – Monty`s Christmas

Սա հուզիչ ամանորյա մի պատմություն է, որը ներկայացրել է բրիտանական Adam&EveDDB գործակալությունը: Այն մի տղայի ու իր մտերիմ ընկեր՝ պինգվինի մասին է, որ նկարագրում է, թե ինչպիսին պիտի լինի իսկական ընկերությունը:

 

 

Geico - Unskippable Family

Այս հոլովակն աչքի է ընկնում հենց առաջին վայրկյաններից, որտեղ ասվում է, որ հնարավորություն չունեք բաց թողեք գովազդը, քանի-որ այն արդեն ավարտվել է: Հոլովակը ներկայացրել է The Martin Agency-ն:

 

 

Under Armour - I Will What I Want

Այս հոլովակում բրազիլացի սուպերմոդել Ժիզել Բունդհենը ներկայացել է իր համար անսովոր դերում: Այսպիսի Ժիզել հաստատ չեք տեսել: Հոլովակը գովազդում է Under Armour սպորտային հագուստը:

 

 

Always -Like A Girl

Այս հոլովակը հավաքել է 58 միլիոնից ավելի դիտումներ: Այն ցուցադրում է աղջիկների իրավունքներն ու հնարավորությունները: Որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ 76 տոկոս աղջիկները հոլովակը նայելուց հետո այլեւս չեն վիրավորվում, իրենց հասցեին հնչած՝ ՛՛աղջկա նման՛՛ արտահայտությունից:

 

 

Jordan (Nike) - Re2pect

Nike-ը ներկայացրել է հոլովակ, որ նվիրված է նյույորքյան բեյսբոլի Yankees ակումբի խաղացող Դերեք Ջեթերին, ով լքել է սպորտային կարիերան:  Հոլովակի նկարահանումներին մասնակցել են Ջեթերի աստղային երկրպագուները՝ Jay Z-ին, Թայգեր Վուդսն ու Մայքլ Ջորդանը:

 

Leica -100

Հոլովակում լուսանկարչական սարքեր արտադրող գերմանական աշխարհահռչակ Leica ընկերությունը վերականգնել է 35 պատմական լուսանկար, որոնք նվիրված են առաջին ֆոտոխցիկի արտադրության 100-ամյա հոբելյանին: Կադրերում կտեսնեք Էնի Լեյբովիցի, Ռոբերտ Կապայի, Ուիլյամ Կլայնի եւ մյուսների հայտնի աշխատանքները:

 

 

Փառատոնի հաղթողների ցուցակին կարող եք ծանոթանալ այստեղ՝ http://www.canneslions.com/cannes_lions/awards/past_winners/