LIME միջազգային փառատոնին Հայաստանից կներկայացվի 5 աշխատանք
Մարտ 23
3911 դիտում
2015թ. ապրիլի 25-ին Մոսկվայում կանցկացվի Սոցիալական գովազդի LIME 5-րդ միջազգային փառատոնը։
Փառատոնին մասնակցում են ԱՊՀ-ի, Եվրոպայի, ԱՄՆ-ի ներկայացուցիչները:
Վերջին 2 տարիներին միջազգային ժյուրիի կազմում Հայաստանը ներկայացնում է «Արտ Սայթ» ստուդիայի տնօրեն Արզուման Հարությունյանը:
Փառատոնին Հայաստանը սկսել է մասնակցել 2011-ից: Հիմնական մասնակիցները Հայաստանում սոցիալական գովազդի միակ պրոֆեսիոնալ «Արտ Սայթ» ստուդիայի ներկայացուցիչներն են եւ Սլավոնական համալսարանի գովազդի ֆակուլտետի ուսանողները: Հայ մասնակիցները փառատոնում ունեցել մի շարք հաջողություններ, որոնցից հատկանշական է Ընդդեմ ՁԻԱՀ-ի անվանակարգում առաջին մրցանակ շահած «Դոմինոյի սկզբունքը» հոլովակը
(https://www.youtube.com/watch?v=bh24muX6_a4), որի հեղինակը Արզուման Հարությունյանն է:
Այս տարի եւս Հայաստանից փառատոնին կներկայացվի 5 աշխատանք, որոնց հեղինակները Սլավոնական համալսարանն ավարտած եւ գովազդային տարբեր գործակալություններում աշխատող մասնագետներ են:
Փառատոնի անվանակարգերն են՝
- Հեռուստա- եւ ռադիոգովազդ,
- Տպագիր եւ արտաքին գովազդ,
- Ինտեգրված քարոզարշավ (ինտերնետ գովազդ, կայքեր, բաներներ, խաղեր եւ ծրագրեր, գովազդային արշավներ սոցիալական ցանցերում),
- Միջոցառումներ եւ BTL ծառայություններ:
Փառատոնին մասնակցությունն անվճար է: Ցանկացողները կարող են գրանցվել այստեղ http://limefestival.ru/: Գրանցման վերջնաժամկետը 2015թ. ապրիլի 10-ն է:
Մանրամասները՝ հետեւյալ հղումներով՝
http://www.facebook.com/limefest