AMERICAN EXPRESS-ի տեսանելի առավելությունները

Փետ 25

մեկնաբանել

4759 դիտում

Արշավն իրականացրել են «Մայրենի լեզու» եւ Trilogy գովազդային գործակալությունները:
Հազվադեպ է պատահում, երբ բանկային գովազդը լինի ճաշակով, գրավիչ եւ արտահայտիչ:
#ԱԿԲԱ#ԲԱՆԿ#AMERICAN#EXPRESS#Trilogy

Տարեսկզբից մեկնարկել է ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ AMERICAN EXPRESS BLUE ՔԱՐՏ-ի նոր գովազդային արշավը: Երեւանի տարբեր հատվածներում եւ միջքաղաքային մայրուղիներում տեղադրված վահանակներից բացի, թողարկվել են նաեւ գովազդային հոլովակներ:

 

 

 

 

 

Հազվադեպ է պատահում, երբ բանկային գովազդը լինի ճաշակով, գրավիչ եւ արտահայտիչ: Այս արշավի հեղինակներին կարծես թե հաջողվել է մատուցման խիստ եւ զուսպ ոճը զուգակցել կրեատիվության հետ եւ կատարել մոդելների ճիշտ ընտրություն:

 




 

Արշավն իրականացրել են «Մայրենի լեզու» եւ Trilogy գովազդային գործակալությունները: Վահանակների լուսանկարների հեղինակը Առնոս Մարտիրոսյանն է,   հոլովակի ռեժիսորը՝ Միքայել Խալափյանը, գովազդային արշավի համար նկարահանվել են Մարիամ Մանոյանը եւ Վահագ Մարտիրոսյանը:

 




 

Իդեպ, սոցիալական ցանցերում թափանցիկ քարտը աչքի մոտ պահած նկարները ստիպեցին օգտատերերին կարճ ժամանակահատվածում բազմաթիվ մեմեր հապարակել:

 




 

Բանկի եւ գովազդային ընկերության կողմից լավ միտք կլիներ օգտագործել մեմերի գաղափարը նոր ակցիաներ անցկացնելու համար: Ֆոտոշարքում մենք ներկայացնում ենք նաեւ ամենազվարճալի մեմերը։