Vertical farming centre` Երեւանի կենտրոնում

Նոյ 14

մեկնաբանել

5039 դիտում

Vertical farming centre
Ուղղահայաց հողագործական կենտրոն (Vertical farming centre)
#yerevan

Վերջերս Aasarchitecture հեղինակավոր կայքը անդրադարձել է հայ դիզայներներ Լուսինե Բաղդասարյանին ու Արամ Շահոյանին` ներկայացնելով նրանց հետաքրքիր նախագիծը:





Դիզայներները ներկայացրել են Երեւանում ուղղահայաց հողագործական կենտրոն ստեղծելու գաղափարը, որը կներառի կրթական համալիր, գրասենյակ, գրադարան, ձմեռային այգի եւ հողագործության համար նախատեսված տարածք:





Դիզայներները առաջարկում են այս գաղափարն իրականացնել այն տարածքում, որտեղ նախկինում գտնվում էր երիտասարդական պալատը: Ուղղահայաց հողագործական կենտրոնն իրենից ջերմոց է ներկայացնում, որը, գտնվելով քաղաքի կենտրոնում, բերքատվության բարձր ցուցանիշ կարող է գրանցել:





 Այս տարածքը տեսանելի կլինի քաղաքի ցանկացած կետից եւ դիզայներների գաղափարով, այստեղ գտնվող կանաչ աշտարակը կարող է քաղաքի խորհրդանիշը դառնալ: