Նորվեգական թղթադրամները կարող են ամենաոճայինը դառնալ
Հոկ 20
4140 դիտում
Նորվեգական թղթադրամները այսուհետ կարող են համարվել աշխարհի ամենաոճայինները: Նորվեգական Norges բանկը մրցույթ էր հայտարարել ութ տարբեր ընկերությունների համար` թողարկելու ծովային թեմատիկա ունեցող թղթադրամներ: Այս մրցույթի շրջանակներում ամենից յուրահատուկն է ճանաչվել Snøhetta Design ընկերությունը, որի մշակած գաղափարը կարող էր զարդարել նորվեգական թղթադրամները:
Ընկերության մշակած դիզայնի արդյունքում թղթադրամները զարդարված կլինեին աբստրակտ, բայց միեւնույն ժամանակ ափամերձ պարամետրեր ունեցող փիքսելներով: Իսկ ահա թղթադրամների հակառակ կողմը կզարդարեին ծովափնյա թեմատիկա ունեցող սեւ ու սպիտակ ռետրո ոճի լուսանկարներ:
Սակայն մրցույթ հայտարարող բանկը, կարծես, կանգ է առել ավելի ստանդարտ գաղափար ընտրելով:
Միտքը պատկանում է Metric System ընկերությանը: Այս եւ մյուս ոճային գաղափարները առաջարկում ենք դիտել ստորեւ: