ՀՀ ոստիկանությունը ԽՍՀՄ նմուշի համազգեստից վերջապես անցել է նորին
Հոկ 3
27697 դիտում
ՀՀ ոստիկանության նոր համազգեստը կարվում է Քանաքեռի կարի ֆաբրիկայում
ՀՀ ոստիկանության նոր համազգեստը կարվում է Քանաքեռի կարի ֆաբրիկայում
Սեպտեմբերի 19-ից Երեւան քաղաքի ոստիկանության աշխատակիցներին կարող եք տեսնել նոր համազգեստով: ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Սամվել Հովհաննիսյանի փոխանցմամբ, համազգեստը մշակվել է՝ հիմք ընդունելով համակարգի մի խումբ աշխատակիցների առաջարկները:
Համազգեստի գույնի գաղափարը ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանինն է:
Հայաստանի անկախացումից ի վեր սա առաջին դեպքն է, երբ ոստիկանական համակարգը ԽՍՀՄ նմուշի համազգեստից անցում է կատարում նորին:
ՀՀ ոստիկանության նոր համազգեստը կարվում է Քանաքեռի կարի ֆաբրիկայում, կտորները բերվում են արտերկրից: Թե ով է համազգեստի դիզայնի հեղինակը, անհայտ է:
Ստորեւ՝ համազգեստի լուսանկարները. դիտեք, գնահատեք:):