Հայտնի են ռուսականան «Red Apple» հեղինակավոր գովազդային փառատոնի հաղթողները
Սեպ 24
5301 դիտում
Սեպտեմբերի 18-19-ը Մոսկվայի ամենանորարար կենտրոններից մեկում՝ «Digital October»-ում կայացել է «Red Apple 2014» գովազդի եւ մարքեթինգի միջազգային փառատոնը:
«Red Apple»-ը ռուսական հեղինակավոր փառատոն է, որը համախմբում է մարքեթինգի եւ գովազդի համաշխարհային դեմքերին, առաջատար մասնագետներին եւ հաղորդակցության գործակալություններին:
«Հեռուստա- եւ կինոգովազդ» անվանակարգում հաղթող են ճանաչվել Ներ Զելանդիայի «Clemenger BBDO» գործակալության «Mistakes» եւ «Blazed» հոլովակները:
«Թվանշային գովազդ» անվանակարգում առաջին երկու տեղերը կիսում են «Voskhod» գործակալության «Put The Music On» եւ «Instinct» գործակալության «IKEA PS 2014» գովազդային արշավները:
«Ապրանքանիշ եւ փաթեթավորում» անվանակարգի հաղթողն է « DEPOT WPF» գործակալության «LABEL GAP» ապրանքանիշը:
«Սոցիալական գովազդ» անվանակարգի առաջին երկու մրցանակակիրներն են «Leo Burnett Manila» գործակալության «Aid Couture» եւ «If Only For a Second» գովազդները, երրորդ մրցանակը բաժին է ընկել «TWIGA» գործակալության «The Longest Handshake» գովազդին:
«Twiga» գորածակալության փոխնախագահը՝ հայազգի Կարինա Օհանջանյանը փառատոնի մրցանակաբաշխության ժամանակ նաեւ հանդիսավոր կերպով դարձել է Գովազդի ռուսական ակադեմիայի անդամ:
«IP Marketing» ընկերության ներկայացուցիչ Մարիամ Արշակյանը, ով ներկա է գտնվել «Red Apple» փառատոնին, պատմում է, որ Կարինա Օհանջանյանը նաեւ վարպետության դաս է անցկացել « «CANNES LIONS JURY INSIGHT. կանոններն ու հակականոնները» թեմայով:
Կարինա Օհանջանյանը փառատոնի շրջանակում վարպետության դաս անցկացնող միակ հայազգի ներկայացուցիչը չի եղել:
«Վարպետության դասեր են անցկացրել նաեւ «Pompeya» եւ « Main In Main» ընկերությունների հիմնադիր Նաիրա Սիմոնյանը («Երաժշտություն եւ գովազդ. Խաղի նոր կանոններ») եւ Slon.ru կայքի սյունակագիր եւ «Дождь» հեռուստաընկերության «Health Kitchen» հաղորդման վարող Կարեն Շահինյանը («Գիտության ժողովրդականացումը մեդիայում»),- ասում է Մարիամ Արշակյանը:
|
հղումներ
http://festival.ru/red-apple/o-festivale
https://www.facebook.com/Festival.Red.Apple/info?ref=page_internal