“Ապագան ոսկի է”. Շարլիզ Թերոնը` “J`adore Dior’’-ի նոր հոլովակում
Սեպ 3
3897 դիտում
Հիշեցնենք, դերասանուհին առաջին անգամ ներկայացել է “J`adore Dior’’-ի գովազդային հոլովակում 2011 թվականին:
Հոլիվուդի ամենագեղեցիկ եւ ցանկալի դերասանուհիներից Շարլիզ Թերոնը երկրորդ անգամ դարձել է “Christian Dior” ապրանքանիշի “J`adore’’ բույրի գովազդային դեմքը: 39-ամյա օսկարակիր դերասանուհին տպավորիչ հոլովակում մարմնավորում է “ոսկե” կնոջ:
“Անցյալը, հիշողությունը, երազանքը կարող են գեղեցիկ լինել, բայց պետք չէ ապրել դրանցով: Իսկ դուրս գալու միակ ուղին բարձրանալն է: Այնտեղ դրախտը չէ. սա նոր աշխարհ է: Ապագան ոսկի է”,-այս խոսքերը Շարլիզն ասում է Լոնդոն Գրամերի “Hey Now” երգի ներքո:
Հիշեցնենք, դերասանուհին առաջին անգամ ներկայացել է “J`adore Dior’’-ի գովազդային հոլովակում 2011 թվականին: