«Յանդեքս»-ը համատեքստային գովազդ կվաճառի «Վկոնտակտե»-ում
Սեպ 1
3565 դիտում
Ռուսական «Յանդեքս» զննարկիչը շուտով համատեքստային գովազդ կվաճառի «Վկոնտակտե» սոցիալական ցանցում: Օգոստոսի 28-ին սկսվել է սոցցանցի օգտատերերի միայն մի մասին ուղղված գովազդային փորձարկումը, որը կտեւի մեկ ամիս:
2013 թվականի ամռանը «Յանդեքս»-ը պայմանագիր էր կնքել «Mail.ru Group»-ի հետ՝ ընկերության նախագծերի շրջանակում փնտրման արդյունքների մոնետիզացիայի վերաբերյալ: Այդ համագործակցության շնորհիվ 2013 թվականի երրորդ եռամսյակում «Յանդեքս»-ի հասույթը ավելացել էր 40%-ով, իսկ շահույթը՝ 117%-ով:
2014 թվականի երկրորդ եռամսյակի դրությամբ՝ «Յանդեքս»-ի գովազդային հասույթը կազմել է 12,2 միլիարդ ռուբլի, որի 94%-ը բաժին է ընկել համատեքստային, իսկ 6%-ը՝ մեդիա գովազդին:
«Վկոնտակտե» սոցիալական ցանցը 2013 թվականին գովազդից 2,8 միլիարդ ռուբլի եկամուտ է ունեցել: Սոցցանցը սկսել է գովազդ վաճառել նաեւ «Վկոնտակտե»-ում ստեղծված էջերում եւ բջջային տարբերակում:
«Վկոնտակտե» սոցիալական ցանցը 265 միլիոն գրանցված օգտատեր ունի, որից 729.893՝ Հայաստանից: