Հայաստանյան «Բեքբոն բրենդինգ»-ը՝ սլովակական «MooGoo» օշարակների դիզայնի հեղինակ
Օգ 8
3799 դիտում
Հայաստանյան «Բեքբոն բրենդինգ» (Backbone branding) դիզայներական ընկերությունը ձեւավորել է սլովակական «Slovenské pramene a žriedla» կաթնամթերք արտադրող ընկերության «MooGoo» կաթի օշարակի շշերը:
Ընկերության խնդիրն է եղել այնպես ձեւավորել կաթի օշարակի շիշը, որպեսզի այն գրավի կաթ չսիրող երեխաներին եւ խմելու ցանկություն առաջացնի:
«Բեքբոն բրենդինգ»-ի մշակած ապրանքանիշի հերոսը երջանիկ սուպեր կով է, որը զարդարում է կարամելի, կակաոյի եւ վանիլի համերով տաք եւ սառը օշարակների շշերը:
Ապրանքանիշը մեծ հաջողություն է ունեցել Սլովակիայում: Ընկերությունը նախատեսում է ընդլայնել «MooGoo»-ի արտադրությունը եւ արտահանել նաեւ եվրոպական այլ երկրներ:
«MooGoo» ապրանքանիշի դիզայներներն են Արաբո Սարգսյանն ու Կարեն Գեւորգյանը, նկարազարդողները՝ Ռաֆայել Հովհաննիսյանն ու Արմենակ Գրիգորյանը, արտ տնօրենը՝ Ստեփան Ազարյանը: