Ինքնատիպ դիզայնով՝ պրեմիում դասի "Shahnazaryan" կոնյակներ

Հուլիս 27

մեկնաբանել

3409 դիտում

#Shahnazaryan#կոնյակ

25 տարվա հնեցման՝ պրեմիում դասի «Շահնազարյան» կոնյակները ստեղծված են նրբաճաշակությունը, համն ու որակը գնահատողների համար: «Շահնազարյանը» ներկայանում է դասական եւ ժամանակակից ոճերի համակցությամբ ինքնատիպ շշով կոնյակներ, որի դիզայնում օգտագործված ազգային տարրերը շեշտում են խմիչքի հայկական ծագումը: Յուրահատուկ շշի դիզայնի հեղինակն է DSG Creative Design Production գործակալությունը:

Պրեմիում դասի «Շահնազարյան» կոնյակները կներկայացվեն այս տարի Մոսկվայում կայանալիք "Prodexpo" 2014 ցուցահանդեսին: