«Ախթամար» լեգենդը՝ լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոթյանի ոգեշնչման աղբյուր
Հուլիս 11
4732 դիտում
Լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոթյանի (Krikor Jabotian) գարուն-ամառ 2014 երեկոյան զգեստների հավաքածուն կրում է «Ախթամար» անունը: Արքայադստերը վայել երեկոյան զգեստներից, թիկնոցներից եւ գլխազարդերից կարելի է եզրակացնել, որ դիզայների համար ոգեշնչման աղբյուր է դարձել «Ախթամար» լեգենդը: Հավաքածուն հարուստ է նաեւ բարձր նորաձեւության մեջ վերջերս նոր շունչ ստացած բարոկկո ոճի տարրերով:
Եթե դիզայների հավաքածուի որոշ տարրեր նմանեցնեք աշխարհահռչակ կուտուրյե Էլի Սաաբի ոճին, մի զարմացեք, քանի որ Գրիգոր Ջաբոթյանն իր առաջին քայլերն սկսել է Էլի Սաաբ նորաձեւության տան ստեղծագործական բաժնից: Հետագայում նա հեռացել է Էլի Սաաբից եւ 2011թ.-ից Բեյրությում «Krikor Jabotian» անվան ներքո սկսել է թողարկել սեփական հավաքածուն: Այժմ 28-ամյա դիզայները կանանց երեկոյան զգեստներից բացի թողարկում է նաեւ զարդեր եւ «Little Misses» մանկական շարքը: