Դիմահարդար Վերոնիկա Ազարյանը ֆանտաստիկ «կենդանի կտավներ» է ստեղծում
Հուլիս 2
5441 դիտում
Սանկտ Պետերբուրգում բնակվող ազգությամբ հայ դիմահարդար Վերոնիկա Ազարյանն (Veronica Azaryan) իր աշխատանքներով ապացուցում է, որ շպարի միջոցով եւս կարելի է արվեստի գործեր ներկայացնել եւ համարվել արտիստ: Վերոնիկային վստահորեն կարելի է կոչել նկարչուհի. մոդելների դեմքն ու մարմինը որպես կտավ օգտագործելով`դիմահարդարը ֆանտաստիկ ու երեւակայական կերպարներ է ստանում:
Մուգ ու վառ գույների համադրության շնորհիվ Վերոնիկային հաջողվում է առեղծվածային կերպարներ ստեղծել: Դիմահարդարի «կենդանի կտավները» չեն զիջում հայտնի թանգարաններում ներկայացված կտավներին կամ քանդակներին:
Տիեզերական մարմիններ կամ այլմոլորակայիններ հիշեցնող մոդելներ ստեղծելու շնորհիվ Վերոնիկան այսօր ամենահեղինակավոր դիմահարդարներից մեկն է համարվում, ով նաեւ համագործակցում է զարդերի «Mousson Atelier» հայտնի բրենդի հետ: