"Անմոռուկ". Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանշանը

Հունիս 10

մեկնաբանել

16356 դիտում

"Անմոռուկ". Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանշանը
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանշան է ընտրվել անմոռուկ ծաղիկը, իսկ կարգախոս`«Հիշում եմ եւ պահանջում»:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանշան է ընտրվել անմոռուկ ծաղիկը, իսկ կարգախոս`«Հիշում եմ եւ պահանջում»:

 

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի կողմից ստեղծված աշխատանքային խումբն անց է կացրել երկու փուլից բաղկացած մրցույթ, որին ներկայացվել են տասնյակ աշխատանքներ: Հանձնաժողովը հաստատել է այս խորհրդանիշը: Անմոռուկ ծաղիկը գրեթե բոլոր լեզուներում ունի նույն իմաստը` չմոռանալ, հիշել եւ հիշեցնել: Այդ է պատճառը, որ ընտրել ենք անմոռուկը: Այս խորհրդանշանն օգտագործվելու է 2015թ. ամբողջ ընթացքում»,- ասել է Վիգեն Սարգսյանը: 




Նրա խոսքերով, ընտրված «Հիշում եմ եւ պահանջում»-ը անհատականացված կարգախոս է, որն արտացոլում է  հայ ընտանիքների վերապրած ողբերգության պատմությունը եւ այն պահանջը, որը հայ ժողովուրդը ներկայացնում է համայն աշխարհին: 

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների,  խորհրդանշանի եւ կարգախոսի մասին ավելին` տեսանյութում:

 

 

 

Ճի՞շտ են ընտրված այս հայեցակարգը եւ դրա իրագործումը
Հայեցակարգը եւ իրագործումը լավն են:
Հայեցակարգը լավն է, իրագործումը՝ ոչ:
Երկուսն էլ վատն են:
Պետք էր անցկացնել բաց մրցույթ եւ հանրային քվեարկություն: