Bentley-ի գովազդը ամբողջովին նկարահանել են iPhone 5s-ով

Մայիս 16

մեկնաբանել

3519 դիտում

Bentley Mulsanne
Այս տարի նշվում է Bentley-ի հիմնադրման 95-ամյակը

Bentley-ի գովազդը ամբողջովին նկարահանել են iPhone 5s-ով եւ մոնտաժել iPad Air-ի վրա: Այս տարի նշվում է Bentley-ի հիմնադրման 95-ամյակը, եւ ընկերությունը որոշել է նշանավորել այն` թողարկելով իր Mulsanne մոդելի սահմանափակ քանակությամբ ավտոմեքենաներ: Իրադարձության կապակցությամբ ընկերությունը որոշել է այսպիսի օրիգինալ ձեւով ներկայացնել իր ամենաթանկարժեք մոդելի մասին վավերագրական ֆիլմը՝ Intelligent Detiails:

 



Այս փոքրիկ ֆիլմը ներկայացրել են ավտոարտադրողի երկու գլխավոր դիզայներները ՝ Luke Donkervolke—ը եւ Sandeep Lee-ն: