Louis Charden-ը հաղթել է հեղինակավոր The Dieline Awards մրցույթում
Մայիս 7
4673 դիտում
Հայաստանյան «Բեքբոն Բրենդինգ» (Backbone Branding) ընկերությունը The Dieline Awards 2015 մրցանակաբաշխության Place Fresh & Prepared Food անվանակարգում արժանացել է առաջին մրցանակի՝ Louis Charden սրճարանի բրենդն ամբողջությամբ ստեղծելու համար:
Սրճարանի համար ստեղծվել է դիզայներական յուրահատուկ մոտեցում: Նախ՝ ստեղծվել է հատուկ կերպար, որը ներկայացնում է սրճարանի հիմնադիր Լուի Շարդենին: Սրճարանի ինտերիերը, հացաբուլկեղենի փաթեթավորումը հիմնված են հենց գլխավոր կերպարի վրա՝ նրա կյանքի առավել հիշարժան պահերը, մանկությունը, առաջին քայլերը հրուշակեղենի աշխարհում:
The Dieline Awards-ը դիզայնի մրցույթ է, որի շրջանակում հեղինակավոր ժյուրիի անդամները ընտրում են սպառողական ապրանքների փաթեթավորման համար նախատեսված դիզայնի լավագույն նմուշները: Ժյուրիի անդամների թվում են միջազգային համբավ ունեցող դիզայներներ, սպառողական ապրանքների ձեւավորման եւ ոլորտի այլ մասնագետներ:
13 անվանակարգերում ներկայացված մասնակիցներից 39-ը արժանացել են 1-ին, 2-րդ եւ 3-րդ տեղերի համար սահմանված մրցանակների:
Հղումներ ՝ http://www.thedieline.com/blog/2015/4/27/1st-place-fresh-prepared-food-louis-charden
http://www.backbonebranding.com/#/louis-charden/