Հայաստանի հաղթանակը Մոսկվայի LIME միջազգային փառատոնում

Մայիս 5

մեկնաբանել

4173 դիտում

Հոլովակաշարը միջազգային ժյուրիի կողմից արժանացել է երկրորդ մրցանակի
Ներկայացված 670 աշխատանքները մրցում էին 5 անվանակարգում
#lime

Օրեր առաջ Մոսկվայում կայացավ թվով 5-րդ, հոբելյանական «LIME» սոցիալական գովազդի միջազգային փառատոնը: Փառատոնին աշխատանքներ էին ներկայացվել ոչ միայն Ռուսաստանից և նախկին ԱՊՀ երկրներից, այլ · Իսպանիայից, ԱՄՆ-ից և Բրազիլիայից: Ներկայացված 670 աշխատանքները մրցում էին 5 անվանակարգում:

Երկու տարի անընդմեջ «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոսցիացիա» ՀԿ-ի նախագահ Արզուման Հարությունյանը փառատոնի կողմից հրավիրվում է որպես ժյուրիի անդամ և վարպետության դասընթացավար: Իսկ կազմակերպությունը ներկայացնում է վերջին երկու տարիների ընթացքում պատրաստված աշխատանքները: Այս տարի կազմակերպությունը փառատոնին ներկայացրել էր թրաֆիքինգի արդի խնդիրները վեր հանող սոցիալական հոլովակաշար, բաղկացած՝ հինգ հոլովակից:

Հոլովակաշարը միջազգային ժյուրիի կողմից արժանացել է երկրորդ մրցանակի:



Հոլովակաշարը ստեղծվել է «Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի տեղեկատվական պլատֆորմի զարգացում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվել է ԱՄՆ Պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի կողմից:

 






Փառատոնում Հայաստանը ներկայացրել էր նաև «Ռադիո Վանը»՝ երեք շարք ռադիո հոլովակներով՝ Գրքեր, Տուն և Հայկական անուրջներ: «Ռադիո Վան»-ի աշխատանքները փառատոնում գրավել են առաջին և երկրորդ տեղերը:

 

http://www.radiovan.fm/ourAwards_15 

Արզուման Հարությունյանը փառատոնի մասնակիցներին նաեւ ներկայացրել է «Ստեղծագործողը դեմ առ դեմ սոցիալական խնդիրներին» թեմայով վարպետության դաս: Թեման եղել է թրաֆիքինգը: Թեմայի ընտրությունը պատահական չէր` սա «Աուդիո-Վիզուալ»-ի ամենահաջողված նախագծերից մեկն է, որի միջոցով հնարավոր է եղել ապահովել Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի բնակչության իրազեկության բարձրացումը եւ որի շնորհիվ Հայաստանը երկու տարի անընդմեջ գտնվում է ԱՄՆ Պետքարտուղարության թրաֆիքինգի դեմ պայքարի հաշվետվության առաջին խմբի երկրների շարքում: Դասընթացն անցել է ինտերակտիվ, մեծ հաջողությամբ և հեռարձակվել առցանց:

Փառատոնին հաղթած աշխատանքները հասանելի են այս հղումով՝ http://limefestival.ru/news/502/