BRAVO.am. Ինչո՞ւ է գովազդն այստեղ շահավետ

Ապրիլ 29

մեկնաբանել

7868 դիտում

BRAVO.am-ը գործարկվել է 2009 թվականին
BRAVO.am-ը գործարկվել է 2009 թվականին
#bravo.am

Հարգելի ընթերցողներ, գործընկերներ.

 

Շարունակում ենք Մեդիամաքս ընկերության ինտերնետ նախագծերի մասին պատմող շարքը, որի շրջանակում ձեզ պարբերաբար կներկայացնենք մեր կայքերի գովազդային ներուժը, վիճակագրական տվյալները եւ մեր գործընկերներին առաջարկվող մեդիա աջակցության տարբերակները:

 

Այսօր ներկայացնում ենք երիտասարդական լսարանին ուղղված Bravo.am կայքը: Այն Հայաստանի առաջատար լրատվական հարթակն է, որը պատմում է հայ աստղերի, շոու-բիզնեսի եւ մշակութային իրադարձությունների մասին: Միեւնույն ժամանակ, BRAVO.am-ը երբեք չի հատում սահմանը, որից այն կողմ սկսվում է «դեղին մամուլը»:

 

BRAVO.am-ը գործարկվել է 2009 թվականին` արժանանալով ընթերցողների ուշադրությանը որպես տեղեկատվության առաջնային եւ վստահելի աղբյուր եւ շատ կարճ ժամանակահատվածում դառնալով ամենառեյտինգայինը ժամանցային ոլորտում: 2011-ին BRAVO.am-ը ստացավ Էլեկտրոնային բովանդակության համահայկական մրցույթի գլխավոր` “Գրան Պրի” մրցանակը, ինչպես նաեւ լավագույնը ճանաչվեց “Էլ. զվարճանք” անվանակարգում:

 

 

BRAVO.am-ին վստահելու եւ գործնական հարաբերություններ հաստատելու հիմնական գործոններն են.

 

- հավաստի, հետաքրքիր քոնթենթը եւ սեփական տեքստային, վիզուալ բովանդակության, բացառիկ նյութերի վրա շեշտադրումը,

- գործընկերների հետ փոխվստահության վրա հիմնված աշխատանքը` թե՛ տեղեկատվական, թե՛ բիզնես հարթություններում,

 

 

Ի՞նչ ծառայություններ ենք առաջարկում մեր գործընկերներին.

 

Բաներային (գովազդային) հարթակներ. 

 

BRAVO.am կայքն ունի 10 բաներային եւ 1 ֆոնային գովազդային գոտի, որոնք 50%-ով ռոտացիոն են՝ հավասարաչափ (50/50) կարող են կիսվել 2 գովազդատուների միջեւ: Որպես կանոն, մեր գովազդային գոտիները զբաղված են լինում, ինչից ելնելով նախընտրում ենք նախապես բանակցել նոր պատվիրատուների հետ՝ գովազդային արշավը հնարավորինս արդյունավետ ծրագրավորելու համար:

 

Հղում՝ http://www.adver.am/am/advertisement/bravo/

 

 

BRAVO.am iPad

 

Հատուկ iPad օգտագործողների համար 2014 թվականին ստեղծված գեղեցիկ դիզայնով այս հավելվածը BRAVO.am կարդալը դարձնում է ավելի հաճելի եւ հարմար: Bravo.am iPad Edition-ը Bravo.am կայքի բջջային հավելվածն է, որը հասանելի է AppStore-ում: Մեդիամաքսի հերթական նախագիծը` Bravo.am iPad Edition-ը, հայաստանյան մեդիայում բացառիկ եւ իր տեսակի մեջ յուրօրինակ հարթակ է գովազդատուների համար: Այն ունի ինտերակտիվ եւ լայն հնարավորություններով 3 գովազդային գոտի, որտեղ կարելի է տեղադրել ինչպես ստատիկ եւ անիմացիոն պատկերներ, այնպես էլ տեսահոլովակներ:

Գովազդային գոտիներին կարող եք ծանոթանալ ստորեւ բերված ինտերակտիվ պատկերում. այստեղ ներկայացված են գովազդ տեղադրելու համար նախատեսված տեղերն ու գները:

 

Հղում՝ https://itunes.apple.com/us/app/bravo.am/id909272808

         http://www.adver.am/am/advertisement/bravoipad/




 

 

A գոտի. գովազդը ցուցադրվում է հավելվածը բացելիս, բոլոր այցելուներն այն տեսնում են:

 

B գոտի. Գովազդը ցուցադրվում է, երբ օգտագործողը մտնում է հավելվածի բաժիններ՝ «Թարմ լուրեր», «Տեսահոլովակներ» եւ այլն` ըստ գովազդատուի ցանկության:

 

C գոտի. գովազդը տեղադրվում է լուրերում` ֆոտոշարքում, 2-րդ լուսանկարից հետո:

 

Մեդիա աջակցության 

 

Եթե առաջացել է անհրաժեշտություն պատմելու Ձեր գործունեության, նորաբաց խանութ-սրահի, ժամանցի վայրի մասին, մեր լրագրողները կօգնեն Ձեզ անցկացնել հետաքրքիր հարցազրույց: Մենք առաջարկում ենք նաեւ պրոֆեսիոնալ լուսանկարիչի ծառայություն, ինչի շնորհիվ հարցազրույցը կարող է ունենալ վիզուալ մաս եւ ներառել ֆոտոշարք: Բացի այդ, մեր լրագրողները կարող են լուսաբանել նաեւ Ձեր ընկերության հատուկ միջոցառումները եւ պատրաստել ֆոտոշարք:

Մեդիա աջակցության ծառայության գները պայմանագրային են` կախված յուրաքանչյուր միջոցառման առանձնահատկությունից: 

 

 

Բնական է, որ մեր գործընկերներին կհետաքրքրի Bravo.am-ի այցելությունների եւ այցելուների վիճակագրական տվյալները:

 

Ըստ Google Analytics-ի, մեր կայքի ամսական այցելությունների թիվն անցնում է 150 000-ը, իսկ էջերի ցուցադրման թիվը՝ 1.170.000-ը:

 

Մեկ այցելուն մեր կայքում անցկացնում է միջինը մոտ 3-4 րոպե եւ յուրաքանչյուր այցելության ընթացքում կարդում 3-4 լուր:

 

 Գովազդատուների համար եւս մեկ կարեւոր ցուցանիշ. կայքի այցելուների 85%-ը Հայաստանից է:

 

Հետաքրքիր տվյալներ այցելուների տարիքային եւ գենդերային ցուցանիշների մասին. մեր այցելուների 65%-ը տղամարդիկ են, 35%-ը՝ կանայք:

 

Այցելուների 16%-ը 18-24 տարեկան են, 50%-ը - 25-34 տարեկան, 18-ը՝ 35-44 տարեկան, իսկ 7%-ը՝ 45-54 տարեկան:




 

 

Մեր կայքը բավականին ակտիվ է սոցիալական ցանցերում

 

Facebook-ում մեր աշխատանքին հետեւողների քանակը անցնում է 75000-ը, որոնց մեծամասնությունը երիտասարդներ են: Կանայք կազմում են մեզ հետեւողների 73%-ը, տղամարդիկ՝ 27%:  39%-ը 18-24 տարեկան օգտատերերն են, 31%-ը՝ 25-34 տարեկան, 11%-ը՝ 13-17 տարեկան, 10%-ը՝ 35-44 տարեկան:

Հղում ՝ https://www.facebook.com/BravoArmenia

 

Մենք շատ ակտիվ ենք Instagram–ում՝ մեզ հետեւողների թիվը անցնում է 2700-ը, ինչը հայկական մեդիաների համար ամենամեծ ցուցանիշն է։  

Հղում ՝ https://instagram.com/bravoamofficial/

 

Odnoklassnik.ru ռուսաստանյան հայտնի սոցիալական ցացնում մենք նույնպես ներկայացված ենք եւ ունենք 3400-ից ավել հետեւողներ։ Կարելի է ասել, որ Bravo.am-ը  հայկական եզակի մեդիաներից է, որ ակտիվ է նայեւ այս սոցաիալական ցացնում։

Հղում ՝ http://ok.ru/bravo.am

 

Մենք ներկա ենք նայեւ Twitter-ում,  եթե ձեզ հարմար է մեր նյութերին հետեւել Twitter–ով, ապա հետեւեք այս հղմանը՝  https://twitter.com/BravoArmenia:

 

Հ.Գ. Մենք փորձեցինք հնարավորինս մանրամասն ներկայացնել BRAVO.am-ի հնարավորությունները: Այնուամենայնիվ, եթե կան Ձեզ հետաքրքրող հարցեր, մենք սիրով կպատասխանենք դրանց՝ հեռախոսով (010 54 54 31, 010 54 54 37) կամ գործնական հանդիպման ընթացքում (մեր գրասենյակը Երեւանի կենտրոնում է՝ Աբովյան 8 հասցեում):




 

 

Հղումներ՝ http://www.adver.am/am/advertisement/bravo/

             http://www.adver.am/am/advertisement/bravoipad/

             https://itunes.apple.com/us/app/bravo.am/id909272808