Փիթը, Դի Կապրիոն ու Դե Նիրոն՝ Մարտին Սկորսեզեի գովազդային հոլովակում
Հուն 14
3932 դիտում
Գովազդային հոլովակի նկարահանումը գնահատվում է 70 միլիոն ԱՄՆ դոլար
Ասում են՝ Բրեդ Փիթը, Լեոնարդո Դի Կապրիոն եւ Ռոբերտ Դե Նիրոն երկու օրում 13 միլիոն ԱՄՆ դոլար են վստակել՝ մասնակցելով ռեժիսոր Մարտին Սկորսեզեի նկարահանած գովազդային կարճապետրաժ ֆիլմում: ՛՛The Audition՛՛-ը կարճամետրաժ հոլովակ է, որ նկարահանվել է Մակաոյում բացվող նոր կազինոն ու Studio City հանգստավայրը գովազդելու համար:
Գովազդային հոլովակի նկարահանումը գնահատվում է 70 միլիոն ԱՄՆ դոլար:
Կարճապետրաժ ֆիլմի պրեմիերան տեղի կունենա մի քանի ամսից՝ Studio City հանգստավայրի պաշտոնական բացման ժամանակ: Այս շաբաթ համացանցում է հայտնվել գովազդային հոլովակի թիզերը, որն էլ առաջարկում ենք դիտել ստորեւ: