«Պոպոք» գովազդի միջազգային 4-րդ փառատոնը կմեկնարկի հոկտեմբերի 16-ին

Օգ 15

մեկնաբանել

4948 դիտում

2014 թվականից սկսած՝ փառատոնը կանցկացվի 2 տարին մեկ անգամ:
2014 թվականից սկսած՝ փառատոնը կանցկացվի 2 տարին մեկ անգամ:
#Պոպոք#popoq#Backbone_branding#IP_Marketing#Անտարես#Շարմ_հոլդինգ

«Պոպոք» գովազդի միջազգային 4-րդ փառատոնը կմեկնարկի հոկտեմբերի 16-ին

 

Այս տարի հոկտեմբերի 16-18-ը Երեւանում կանցկացվի «Պոպոք» գովազդի միջազգային 4-րդ փառատոնը: Փառատոնի նպատակն է նպաստել հայաստանյան գովազդի շուկայի մրցունակության բարձրացմանը, ստեղծագործ մտածելակերպի զարգացմանը, ինչպես նաեւ միջազգային և հայաստանյան գովազդային ընկերությունների միջև հարաբերությունների ամրապնդմանը:

 




 

Փառատոնի խորհրդանիշը ընկույզն է, որի միջուկը խորհրդանշում է մարդու՝ հետաքրքիր ու ստեղծարար գաղափարներ գեներացնող ուղեղը: Խորհրդանիշ պոպոքը մշակել է «Բեքբոն բրենդինգ» (Backbone branding) ընկերությունը: Այս տարվա «պոպոք»-ի դիզայնը ընկերությունը կներկայացնի առաջիկայում:

 

«Պոպոք» գովազդի փառատոնն այս տարի կհյուրընկալի մասնակիցների Սինգապուրից, Իրանից, Թուրքիայից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Հնդկաստանից, Վրաստանից, Արաբական Էմիրություններից, Բելառուսից, Գերմանիայից եւ ԱՄՆ-ից: Հյուրերի շարքում կլինի նաեւ թուրքահայ հայտնի գովազդային ռեժիսոր Քարփաթ Փոլաթը (Karpat Polat):

 

Փառատոնի շրջանակում կանցկացվեն վարպետության դասեր բրենդինգի, մարքեթինգի, գրաֆիկական դիզայնի, գովազդի եւ առաջախաղացման մասին:

 

Փառատոնի կազմակերպիչներն են Հայաստանի գովազդային խորհուրդը, «Շարմ հոլդինգ»-ն ու «Անտարես» ընկերությունը: Հովանավորներն են՝ «Բեքբոն բրենդինգ» (Backbone branding) եւ «Այփի մարքեթինգ» (IP Marketing) ընկերությունները:

 

«Պոպոք» գովազդի միջազգային փառատոնն առաջին անգամ անցկացվել է 2010 թվականի հոկտեմբերի 28-ին: 2014 թվականից սկսած՝ փառատոնը կանցկացվի 2 տարին մեկ անգամ: