«ՊռեԳոմեշի»՝ հայկական մոտիվներով ինքնատիպ նոր հավաքածուն

Հուլիս 8

մեկնաբանել

5628 դիտում

«ՊռեԳոմեշ» ապրանքանիշը աքսեսուարների նոր հավաքածու է թողարկել:
«ՊռեԳոմեշ» ապրանքանիշը աքսեսուարների նոր հավաքածու է թողարկել
#ՊռեԳոմեշ#Սիրուշո

Վստահ ենք՝ շատերդ գիտեք, որ «ՊռեԳոմեշ» է կոչվում ոչ միայն Սիրուշոյի երգը, որի տեսահոլովակը YouTube-ում մեկ միլիոնից ավել դիտում է գրանցել, այլեւ զարդերի հավաքածուն, որը թողարկում է երգչուհին:

 

Հայկական զարդարվեստի ճոխությունն ու ինքնատիպությունը նորովի ներկայացնող «ՊռեԳոմեշ» հավաքածուն առաջարկում է հմուտ արծաթագործների պատրաստած աքսեսուարներ` մատանիներ, թեւնոցներ, մետաղադրամներով ճակատանոց, գոտիներ, շարֆեր, շապիկներ, հեռախոսի պատյաններ եւ այլն:

 

«ՊռեԳոմեշ» ապրանքանիշը աքսեսուարների նոր հավաքածու է թողարկել, որի մի քանի նմուշներ ներկայացնում ենք ստորեւ: