15-վայրկյանանոց տեսագովազդ՝ շուտով Facebook-ում

Մայիս 21

մեկնաբանել

3265 դիտում

Facebook-ը գործարկում է տեսագովազդի համակարգը ԱՄՆ սահմաններից դուրս:
Facebook-ը գործարկում է տեսագովազդի համակարգը ԱՄՆ սահմաններից դուրս:

Facebook-ը գործարկում է տեսագովազդի համակարգը ԱՄՆ սահմաններից դուրս:  Ընկերության ազդի համաձայն, այդ նախաձեռնությունն ավելացնում է 15-վայրկյանանոց այն հոլովակների հավանական լսարանը, որոնք օգտատերերը տեսնում են իրեն լրահոսում:

 




 

Տեսագովազդն առաջին անգամ Facebook-ի ամերիկյան տարբերակում տեղադրվել է նախորդ տարվա դեկտեմբերին: Facebook-ի համար այն եկամտի լրացուցիչ աղբյուր է: Սկզբում տեսագովազդում հոլովակների քանակը զգալիորեն սահմանափակ էր, բայց այժմ Facebook-ում ասում են, որ ընկերությունը պայմանագրեր է կնքել մեծ թվով գովազդատուների հետ, այդ թվում նաեւ նրանց, որոնք նախկինում նախընտրում էին հեռուստագովազդը:

Երեքշաբթի օրվանից Facebook-ը սկսել է վաճառել գովազդը ԱՄՆ սահմաններից դուրս գտնվող 7 շուկաներում, այդ թվում` Ավստրալիայի, Բրազիլիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ճապոնիայի եւ Մեծ Բրիտանիայի շուկաներում: