Լուսինե Թովմասյանը դարձել է “Ղեկին ՎՏԲ-ի հետ” ակցիայի դեմքը
Ապրիլ 18
3504 դիտում
ՎՏԲ-Հայաստան Բանկն ու MasterCard ընկերությունն օրերս ազդարարել են “Ղեկին ՎՏԲ-ի հետ” ակցիայի մեկնարկի մասին` ուղղված անկանխիկ գործարքների խթանմանը:
Ակցիայի “դեմքն” է դարձել “Միսս Հայաստան 2003” եւ “Վիցե-միսս Եվրոպա 2005” Լուսինե Թովմասյանը, իսկ ակցիայի գլխավոր մրցանակը Peugeot 107 AT ավտոմեքենան է:
Գովազդային հոլովակի էպիզոդիկ դրվագում կտեսնեք նաեւ դիզայներ-մոդելավորող Վահան Խաչատրյանին, որի հեղինակած զգեստները բազմիցս ցուցադրել է Լուսինե Թովմասյանը: Գեղեցկուհու հարսանեկան զգեստը եւս Վահանի ձեռքի աշխատանքն է:): Վիդեո արտադրությունը` Meloyan Media House www.meloyan.com
Սա առաջին դեպքը չէ հայկական գովազդային շուկայում, երբ հայաստանյան բանկերը համագործակցում են հայտնի մարդկանց հետ. հիշենք Յունիբանկ-ի ակցիաները` Արթուր Աբրահամի, Արմեն Ջիգարխանյանի եւ Ջիվան Գասպարյանի մասնակցությամբ:
ՎՏԲ-Հայաստան Բանկի դեպքում եւս սա առաջին ակցիան չէ, որի գովազդն իրականացնելու համար հրավիրվել է գեղեցիկ սեռի հանրահայտ ներկայացուցիչ: Օրինակ` նախորդ տարի բանկը համագործակցել է դերասանուհի-հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանի հետ: