Backbone Branding –ը նոր նախագծեր է ներկայացրել

Մարտ 1

մեկնաբանել

6360 դիտում

The Shack ռեստորանը

Հայաստանյան  Backbone Branding դիզայներական ընկերության գործունեությանը բազմիցս անդրադարձել ենք: Այս անգամ ընկերությունը ձեւավորել է Abu Dhabi-ի նորաբաց The Shack ռեստորանը եւ  SIS  բնական հյութերի գործարանի նոր տեսականին, որոնց մանրամասները ներկայացնում ենք ստորեւ:

 

 

 

 

 

 

The Shack` թարգմանաբար նշանակում է փոքրիկ ձկնորսական խրճիթ: Անվանումն ամբողջովին արտացոլվում է լոգոյի ողջ կառուցվածքում: Backbone Branding դիզայներական ընկերության աշխատանքային չափանիշն է ներկայացնել բրենդի էությունն իր վիզուալիզացման միջոցով:

 

Backbone Branding -ի գաղափարի համաձայն` փոքրիկ խրճիթի տերը մի ձկնորս է, ով Ձեզ է հյուրասիրում համեղ ծովային ուտեստներ, ունենալով միայն մի փորքրիկ ռեստորան, որը չի առանձնանում իր հարստությամբ, թանկարժեք դիզայնով:

 

Ենթադրելով ձկնորսի սահմանափակ հնարավորությունները հասկանում ենք, որ ռեստորանը կառուցելիս նա օգտագործել է ձեռքի տակ ունեցած պարզ գործիքները: Ինքնուրույն պատրաստել է անվանման տառատեսակների և իր որսած ձկների ուրվագծով տրաֆարետները ռեստորանի ձևավորման համար պատրաստելով բոլոր նկարազարդումները:

Ծովի ոգին և տրամադրությունը ապրում են The Shack -ի ամեն մասնիկի մեջ:

 

SIS ապրանքանիշ


Backbone Branding -ի դիզայները SIS ապրանքանիշի նոր տեսականին ներկայացնելիս աշխատել է բիոմիմիկրիայի սկզբունքներով: Արդյունքում` դիզայները կրկնել է ծաղկի ամենագլխավոր կառուցվածքային մասերից մեկը` վարսանդը, օպտիմիզացնելով այն երկու լիտրանոց հյութի շշի համար:

 

 

 

 

 

 

 

 


Վարսանդից սկսվում է հյութի ձևավորումը` վերածվելով պտղի, որը հասունանալով հյութ է տալիս: Հյութի բնական գույնը կազմում է շշի մակերևույթի մեծ մասը: 

Պիտակի և տարբերանշանի սև և սպիտակ գույների համադրության շնորհիվ հյութը ցուցափեղկի վրա ավելի տեսանելի է դառնում` տարբերվելով մրցակիցներից և լուծելով մերչենդայզինգի խնդիրը:

 

Իրենց ուրվագծի շնորհիվ, շշերը դասավորվում են լրացնելով միմյանց և խնայելով տարածություն բեռնափոխադրման ժամանակ:  Շշի ռելիեֆային մակերևույթի պատճառով ցանկացած տեսակի պիտակ փակցնումը բարդություն էր առաջացնում: Արդյունքում բրենդը ստեղծեց հատուկ պիտակ, որն ամրանում է շշի վրա առանց սոսնձելու: Պիտակը իր ալիքավոր գծերով կրկնում է շշի ճկունությունը` միաձուլվելով դրա հետ: