Հայաստանը կարող է մասնակցել WOW DONE AWARDS 2016 –ին
Փետ 2
5398 դիտում
WOW DONE AWARDS 2016 մարքեթինգի ու թվային հաղորդակցության միջազգային փառատոնը առաջատարներից է ոլորտում, որը տեղի կունենա մարտի 17-ին եւ 18-ին Կիեւում: Մինչեւ փետրվարի 19-ը փառատոնը հայտեր է ընդունում մասնակցության համար: Հայաստանը եւս կարող է դիմել:
Այս փառատոնը ոլորտի Must have-երից են անվանում. PR, թվային ու գովազդային գործակալությունները, մարքեթինգային սերվիսները, հաղորդակցության շուկայի մյուս մասնակիցները ներկայանում են փառատոնին` կիսվելով սեփական փորձառությամբ:
WOW DONE AWARDS-ի մրցութային մասը լիովին համապատասխանում է միջազգային չափանիշներին: Փառատոնին համատեղ կաշխատեն ժյուրիի երեք անկախ խումբ, որոնց շարքերում կլինեն ոլորտի առաջատար ու հեղինակավոր մասնագետները:
Փառատոնի շրջանակներում կկայանա նաեւ Best Marketing Practices կոնֆերանսը, որի ընթացքում կքննարկվեն ոլորտի ակտուալ թեմաները:
Հղում՝ http://non-media.com/ru/