The Dieline-ը գրել է հայաստանյան Braind ընկերության աշխատանքի մասին

Հուլիս 17

մեկնաբանել

6116 դիտում

Ընկերության խնդիրն է եղել ալկոհոլային կոկտեյլների համար ստեղծել անվանում, լոգո եւ փաթեթավորում
#Braind

Դիզայնին նվիրված հեղինակավոր The Dieline կայքը անդրադարձել է հայաստանյան «Braind» դիզայներական ընկերության աշխատանքին: «Braind»-ը ալկոհոլային կոկտեյլների համար մշակել է հատուկ դիզայն:

 

 

 

 

Ընկերության խնդիրն է եղել ալկոհոլային կոկտեյլների համար ստեղծել անվանում, լոգո եւ փաթեթավորում: «Braind»-ը ոգեշնչվել է ակումբային մշակույթից ու առաջարկել Hookup անվանումը: Ընկերությունը կոկտեյլի համար ներկայացրել է ձեռագործ դիզայն՝ նկարազարդելով երկաթե տարաները յուրօրինակ կերպարանքներով, որոնք լուսավորվում են մթության մեջ եւ էլ ավելի գրավիչ դարձնում դրանք ակումբասեր երիտասարդների համար։

 

 

 

 

«Braind»-ը հիմնադրվել է 2011 թվականին։ Գործունեության հիմնական ուղղություններն են՝ բրենդավորում, գրաֆիկական դիզայն, կայքերի ստեղծում։ Ընկերության աշխատանքները ներկայացված են պաշտոնական կայքում՝ www.braind.am