Shadowmatic-ը Հայաստան է բերում Apple Design Awards-ը

Հունիս 9

մեկնաբանել

5227 դիտում

Մրցանակաբաշխությունը կայացել է հունիսի 8-ին ԱՄՆ-ում
Apple-ի պաշտոնական կայքում Shadowmatic-ը հաղթողների շարքում առաջինն է ներկայացված
#shandowmatic

Հայկական Triada Studio-ն արժանացել է Apple ընկերության ամենամյա Apple Design Awards մրցանակին՝ ս.թ. հունվարին թողարկված Shadowmatic համակարգչային խաղի համար:

 

Մրցանակաբաշխությունը կայացել է հունիսի 8-ին ԱՄՆ-ում: Shadowmatic-ից բացի Apple Design Awards-ին են արժանացել եւս 9 ընկերություններ տարբեր երկրներից:

Apple-ի պաշտոնական կայքում Shadowmatic-ը հաղթողների շարքում առաջինն է ներկայացված:

 



 



 



 



 



 

Ս.թ.փետրվարին Մեդիամաքսը զրուցել էր Triada Studio ընկերության տնօրեն Արա Աղամյանի հետ՝ հարցազրույցը կարող եք կարդալ այս հղումով:

Shadowmatic-ը ստեղծող թիմը բաղկացած է չորս հոգուց. ծրագրավորող Բագրատ Դաբաղյան, դիզայներ Արսեն Ավոյան, կոմպոզիտոր Սերգեյ Մելքոնյան եւ Արա Աղամյան: 

Մեդիամաքսին տված հարցազրույցում Արա Աղամյանը պատմել էր, որ Apple դեռ մեկ տարի առաջ էր հետաքրքրություն ցուցաբերել Shadowmatic-ի հանդեպ:

«2014 թվականի ամռանը մեզ հետ անսպասելիորեն կապվեցին Apple-ի ներկայացուցիչները եւ ասացին, որ իրենց խմբագրերին շատ է դուր եկել մեր կոնցեպտը եւ իրենք պատրաստ են մեկնարկի ժամանակ մեզ որոշակի օգնություն ցուցաբերեն: Աշնանը Apple-ը մեզ հանդիպման հրավիրեց, որի ընթացքում մանրամասն ներկայացրեցինք Shadowmatic-ը եւ ասացինք, որ ցանկանում ենք այն App Store-ում տեղադրել դեկտեմբերի երկրորդ կեսին` Սուրբ Ծննդյան օրերին:

Նրանք էլ խորհուրդ տվեցին չշտապել եւ խաղի թողարկումը կազմակերպել 2015 թվականի սկզբին: Կարծում եմ, պատճառն այն էր, որ իրադարձություններով լի Սուրբ Ծննդյան օրերին նրանց ավելի դժվար կլիներ Shadowmatic-ին տրամադրել իրենց նախատեսած ուշադրությունը ողջ ծավալով:

Վերջնական փուլում եւս լարված աշխատանք էր տարվում եւ մենք խաղը Apple-ին ներկայացրեցինք պաշտոնական թողարկումից ընդամենը երեք օր առաջ: Արդյունքում նախապես մամուլի հետ չաշխատեցինք եւ հրապարակումները սկսվեցին արդեն թողարկումից հետո:

Սակայն Apple-ի աջակցության ծավալը գերազանցեց մեր բոլոր սպասելիքները` թողարկման օրը Shadowmatic-ը հայտնվեց գրեթե բոլոր երկրների Apple Store-ի Editor’s Choice հատվածում: Դա էլ, բնականաբար, առաջացրեց ոչ միայն օգտատերերի, այլեւ առաջատար լրատվամիջոցների հետաքրքրությունը»,- ասել էր Արա Աղամյանը: